2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

27.11.2024, 13:35
Սահմանվել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների 2025 թ սակագները
2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/. 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա, հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները:

• Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ,

• մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։

Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն՝ շուրջ 0,4 դրամ/խմ-ով։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը։