ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա ամենահուսալի տրանսպորտային միջոցների վարկանիշի առաջատարը Toyota–ն է` Toyota GT86 կուպեն։
Ինչպես հաղորդում է
belnovosti.by–ը, շուկայի վերլուծությամբ զբաղվել է Consumer Reports ամերիկյան ընկերությունը` ուսումնասիրելով 640 հազար ավտոմեքենաների մասին ավելի քան 400 հազար մեկնաբանություն։
Загружается новость ... "Лево"
Առաջատարից հետ չեն մնացել Lexus GS–ն ու Kia Niro–ն, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 2–րդ և 3–րդ հորիզոնականները։
Վարկանիշի տասնյակում են ներառվել նաև Audi Q3–ը, BMW 2 Series–ը, Subaru BRZ–ը, Infiniti Q70–ը, Honda CR-V–ն, Buick Encore–ն ու Hyundai Elantra–ն։
Առավել հուսալի ավտոմեքենաների ցանկում ներառվել է 27 մոդել։–0–