150 կիլոմետրանոց նոր ճանապարհը կկապի Հայաստանը և Արցախը

24.07.2019, 19:50
Քննարկվում է 2020 թվականին Կապանից Հադրութ տանող 150–կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը
150 կիլոմետրանոց նոր ճանապարհը կկապի Հայաստանը և Արցախը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քննարկվում է 2020 թվականին Կապանից Հադրութ տանող 150–կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը, չորեքշաբթի «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
  
Նա հայտնեց, որ Արցախ կատարած այցի ժամանակ, որի շրջանակում հանդիպում է անցկացվել ԱԽ նորանշանակ քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ, քննարկվել են ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումները` անվտանգության մակարդակը բարձրացնելու և Արցախի զարգացման նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով։

«Արցախի տնտեսական զարգացումն ու անվտանգությունը փոխկապակցված են։ Պետք է անել այնպես, որ ռազմավարական ենթակառուցվածքներում ներդրումներն արդյունավետ լինեն ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ անվտանգության տեսանկյունից»,– ասաց նա։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ կավարտվեն քննարկումները, և պատրաստ կլինի շինարարության ճանապարհային քարտեզը։

«Կարող եմ ասել, որ Հայաստանում չկա ռեսուրսների պակաս, այլ կա նախագծերի իրագործման ներուժի պակաս։ Օրինակ, բոլոր հենակետերում մինչև 2020 թվականի աշնանը ջրամատակարարում կլինի»,– ասաց նա։ -0-