ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուս-իտալական Caviar ապրանքանիշը, որը վերափոխում է iPhone-ները՝ ստեղծելով բացառիկ և շքեղ նմուշներ, թողարկել է իր ամենահաջողված մոդելներից մեկը, տեղեկացնում է Luxury Launches-ը:
iPhone 11 Pro Discovery Solarius-ի դիզայնը, ինչպես ենթադրում է անվանումը, խորհրդանշում է «հավերժական կյանքը, որն Արեգակը տալիս է մեր մոլորակին»:
Caviar-ի iPhone 11 Pro մոդելը պատրաստված է կես կիլոգրամ ոսկուց, պատված է 137 ադամանդով։ Հեռախոսի հետնամասում տեղադրված է շքեղ մեխանիկական ժամացույց, որի կենտրոնում գտնվում է դեղին ադամանդ, այն խորհրդանշում է Արեգակնային համակարգի կենտրոնը:
Caviar ապրանքանիշի պաշտոնական էջում այս նմուշի արժեքը սկսվում է 70 340 դոլարից՝ 64 GB-ի համար մինչև 71 520 դոլար՝ 512 GB-ի համար:–0–
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
Ինչպես նշում են ՅՈՒՆԻՍԵՖ-ում, արցախցի երեխաների մոտ նկատվում են սուր հոգեբանական սթրեսի նշաններ, և առանց անհապաղ օգնության նրանց վիճակը կարող է վատանալ