435.48
4.36
404.42
0
Եղանակը Երևանում
Հայ

10 վայրեր, ուր պետք է այցելել, քանի դեռ դրանք չեն անհետացել

13:57
15 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լրատվամիջոցներն այնպիսի հաճախականությամբ են հայտնում Երկրի կլիմայի և լանդշաֆտի փոփոխությունների մասին, որ մենք դադարել ենք դրան մեծ նշանակություն տալ։ Գլոբալ ջերմացման մասին խոսում են արդեն տասնամյակներ շարունակ, բայց մենք դա չենք զգում, Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը մեզ հեռու է թվում և չի ընկալվում որպես վտանգ։ Մինչդեռ մեր մոլորակում կան հիանալի վայրեր, որոնց վրա այդ փոփոխությունները մեծ ու կործանարար ազդեցություն են ունենում։

AdMe.ru–ն կազմել է մեր մոլորակի գեղատեսիլ այն վայրերի ցուցակը, որոնք կարող են անհետացման վտանգի առջև հայտնվել գլոբալ ջերմացման, արդյունաբերության կամ զբոսաշրջային մեծ ակտիվության հետևանքով։

Վենետիկ, Իտալիա

Венеция

Վենետիկը ջրասույզ է լինում` ջրի մակարդակը տարեկան բարձրանում է մեկ միլիմետրով, և 2100 թվականին քաղաքը կարող է անհետանալ ամբողջությամբ։ Վիճակն ավելի են վատացնում զբոսաշրջային հսկա հոսքերը` օրական 60 000 երեսուն հազար նորմի դիմաց։ Զբոսանավերի ստեղծած ալիքները նույնպես կործանարար են Վենետիկի համար, քանի որ մաշեցնում են հիմքը։ Իշխանությունները ծրագրում են սահմանափակել զբոսաշրջիկների հոսքը, որը մի ժամանակ բարգավաճում է բերել Վենետիկին։

Թաջ Մահալ, Ագրա, Հնդկաստան

Тадж-Махал

Մի շարք գիտնականների կարծիքով, երբեմնի ճերմակ այս դամբարանին ոչ ավելի, քան 5 տարվա կյանք է մնացել։ Դրա պատճառները մի քանիսն են, որոնցից մեկը Թաջ Մահալի հիմքը ողողող Ջամնա գետի աղտոտումն է, ինչը հանգեցրել է հիմնային գերանների փտմանը, իսկ զբոսաշրջիկներն անդադար վնասում են մարմարե հատակը և շինության պատերը։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի խնդրանքով դամբարանը կարող են փակել այցելությունների համար առաջիկայում։

Անտարկտիդայի սառցադաշտերը

Ледники Антарктиды

Վերլուծելով NASA–ի արբանյակներից արված լուսանկարները` գիտնականները եկել են եզրակացության, որ Անտարկտիդայի սառցադաշտերի հալման արագությունը վերջին 10 տարիների ընթացքում պարզապես սարսափելի չափերի է հասել։ 2003 թվականից սառույցը որոշ շրջաններում բարակել է գրեթե մեկ մետրով, և սառցալեռների տեղում արդեն այսօր կարելի է բլուրներ տեսնել։ Իրավիճակը վատացնում է հալչող ջուրը, որը ջերմացումից արագ է մաշեցնում սառցադաշտերը։

Բնության վրա այդ բացասական ազդեցությունը նվազեցնելու համար Անտարկտիդայում կրճատել են նավարկությունների թիվը, իսկ առաջիկայում մտադիր են արգելել ընդհանրապես։

Յանցզի գետի ավազան, Չինաստան

Бассейн реки Янцзы

Հսկայական ամբարտակի կառուցումը, նավագնացությունը, արդյունաբերությունը և գյուղատնտեսական թափոնները, անտառահատումը հանգեցնում են Յանցզի գետի ֆլորայի և ֆաունայի ոչնչացմանը։

Չինական թառափը, անփետուր ծովախոզը, չինական ալիգատորը` սրանք բոլորը Յանցզիի բնակիչներն են, բայց գտնվում են անհետացման եզրին։

Մալդիվներ

Мальдивы

Մալդիվյան արշիպելագի 1190 կղզիներն ու ատոլներն ամբողջովին ծովի մակարդակի վրա են (կղզիների ամենաբարձր կետը 2.4 մետր է)։ Սառցադաշտերի հալման պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է, իսկ դա սպառնում է Մալդիվներին ոչնչացմամբ։
Պետության իշխանությունները պատրաստվում են հեղեղմանը` մայրցամաքում (հիմնականում` Հնդկաստանում) հողատարածքներ գնելով իրենց համաքաղաքացիների համար։

Արգելապատի մեծ խութ

Большой Барьерный риф

Արգելապատի մեծ խութի քայքայմանն են հանգեցնում ջրի թթվայնության բարձրացումը, զբոսաշրջիկների մեծ հոսքը, ջերմացումը։ Բայց իրավիճակն ավելի է վատացնում արևադարձային փոթորիկներն ու ծովաստղերը, որոնք սնվում են մարջանապոլիպներով։ 1985-ից 2013 թվականները ոչնչացել է ընդհանուր զանգվածի ավելի քան 50 տոկոսը, իսկ ևս 10 տարի անց կարող է մնալ ընդամենը մեկ քառորդը։

Մեռյալ ծով

Мертвое море

1970 թվականից Մեռյալ ծովում ջրի մակարդակը կրճատվել է 30 մետրով։ Դրա պատճառը, նախևառաջ, ծովի տարածքից օգտակար հանածոների արդյունահանումն է և ծովը թափվող վտակների 80 տոկոսի օգտագործումը։
Ծովն անհետանում է` ցամաքի հատվածներում թողնելով կարստային ձագարափոսեր, որոնք բացասաբար են ազդում մերձափնյա շրջանների էկեհամակարգի վրա։

Գալապագոսյան կղզիներ

Галапагосские острова

Գալապագոսները շուրջ 10 000 հազվագյուտ կենդանիների հայրենիքն է, հենց այս արշիպելագն է ոգեշնչել Չարլզ Դարվինին զբաղվել էվոլյուցիայի տեսությամբ։

Ցավոք, զբոսաշրջիկների, մաքսանենգների անվերջանալի հոսքը, կղզիների երկայնքով զբոսանավերի նավարկությունները հանգեցրել են էկոհամակարգի քայքայման։ Այժմ անհետացման եզրին են ֆլորայի և ֆաունայի բազմաթիվ ներկայացուցիչներ։

«Էվերգլեյդս» ազգային պարկ, Ֆլորիդա, ԱՄՆ

Национальный парк Эверглейдс

ԱՄՆ–ի այս գեղեցկագույն պարկի ջրամբարները, որոնց տարածքում բնակվում են հազվագյուտ կենդանիներ, չորանում են, քանի որ ջրամբարների ջուրը պոմպով հանում են հարակից ֆերմաների և քաղաքների համար։

Պարկի մեծ տարածքը զբաղեցնող ճահիճներն աղտոտված են թափոններով, և էկոհամակարգը քայքայվում է։ 1900 թվականից պարկի տարածքը կրկնակի կրճատվել է, և անհետացման եզրին են հայտնվել ֆլորիդական հովազները, կրիաները, լամանտինները։

Անգարա գետ, Ռուսաստան

Река Ангара

Երբեմնի մաքրամաքուր ջուրը կարող է անհետանալ Երկրի երեսից` վերածվելով նավթաթափոնների, ծծմբի և պնղձի միացությունների արտանետումներով լի կեղտոտ ջրամբարների երկար շղթայի։ Արդեն այսօր մի շարք շրջաններում խորհուրդ չի տրվում ուտել գետում բռնած ձուկը։ Անգարայի հատվածում վատ էկոլոգիայի պատճառով անհետացման շեմին են ստերլետը, թառափը, թայմենը, ինչպես նաև Սիբիրի պարծանք համարվող անգարյան սոճուտները։

Շատ ցավալի է, որ մի քանի տասնամյակ անց մեր հետնորդներն այս գեղեցկագույն վայրերը կտեսնեն միայն ցանցում տեղադրված լուսանկարներում։ Մոլորակի փրկությունը, անշուշտ, հատուկ կազմակերպությունների, պրոֆեսիոնալների և պետությունների գործն է, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել այս ընդհանուր գործի մեջ` մնալով, օրինակ, կարգապահ զբոսաշրջիկ, ինչպես նաև խելամիտ օգտագործելով բնության տված ռեսուրսները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում
21:56
30 Հունվարի 2024
Հայաստանում ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ կան
Հայաստանում խնդիրներ կան՝ ռուսական կայքեր մուտք գործելու հետ կապված
19:54
30 Հունվարի 2024
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հիշատակին կանգնեցված հուշակոթողի հետ կապված միջադեպի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ այս միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել
16:03
26 Հունվարի 2024
Ի՞նչ կլինի մարմնի հետ միայն հնդկաձավար ուտելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ, որի օգնությամբ կարելի է հասկանալ, թե ինչ կլինի մարմնի հետ հնդկաձավար ուտելու դեպքում․ ՎԻԴԵՈ
21:15
24 Հունվարի 2024
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Մեր առողջությունը հիմնականում կախված է նրանից, թե ինչ ենք ուտում, իսկ դիետան ազդում է մեր մաշկի վիճակի վրա