Զգուշացում կաթի սիրահարներին. այն կարող է հանգեցնել բացասական հետևանքների

31.12.2018, 21:20
Զգուշացում կաթի սիրահարներին. այն կարող է հանգեցնել բացասական հետևանքների։
Զգուշացում կաթի սիրահարներին. այն կարող է հանգեցնել բացասական հետևանքների

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կաթն առաջին հերթին բացասաբար է ազդում այն մարդկանց օրգանիզմի վրա, ովքեր հոդերի հետ կապված հիվանդություններ ունեն։

Ամերիկացի գիտնականները զգուշացնում են կաթի բոլոր սիրահարներին. կաթի հաճախակի օգտագործումն ավելացնում է ռևմատոիդ արթրիտի առաջացման ռիսկը։ Այս մասին հաղորդում է life.ru–ն` հղում անելով Daily Mail–ին։

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, արթրիտի առաջացման ռիսկ է պարունակում նաև տավարի մսի հաճախակի օգտագործումը։ Գիտնականները պարզել են , որ կաթում և տավարի մսում հայտնաբերված մանրէների շտամը վատացնում է հոդերի հիվանդություն ունեցող մարդկանց վիճակը։

Նշվում է, որ հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 100 մարդու արյան նմուշներ։ Չնայած որ շատ գիտնականներ նշում են, որ կաթն օգտակար է ոսկրային համակարգի համար, կաթի կանոնավոր օգտագործումը բացասաբար է ազդում ռևմատոիդ արթրիտին հակված մարդկանց վրա։

Հիվանդությունն ավելի շատ ախտահարում է ձեռքերի, դաստակների և ծնկների հոդերը։–0–