Երևանի վարչական շրջաններից մեկում 10 ժամ ջուր չի լինի
31.05.2019,
14:41
Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկում նախատեսվում է 10-ժամյա ջրանջատում:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկում նախատեսվում է 10-ժամյա ջրանջատում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Նոյ, Մուշ թաղամասերի, Գագարինի փողոցի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-