Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
12.09.2024,
10:21
Անհետ կորած Գառնիկ Սահակյանը ներկայացել է Ոստիկանության Մալաթիայի բաժին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:
Հիշեցնենք, որ 18–ամյա Գառնիկ Սահակյանը որոնվում է որպես անհետ կորած։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: