Վարչապետի հանձնարարությամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մեկնում է Վերին Լարս

06.08.2018, 12:43
Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։
Վարչապետի հանձնարարությամբ՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը մեկնում է Վերին Լարս

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Նշենք, որ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը նախօրեին հաղորդել էր, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար։

Այսօր Փամբուկյանը հայտնել է, որ դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում։–0–