Վաղվա խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է. Սուրենյան

06.04.2019, 14:25
Վաղվա խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է:
Վաղվա խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Վաղվա խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Սիրելի տիկնայք և աղջիկներ, վաղվա ձեզ խոստացած արևառատ և ջերմ օրը ուժի մեջ է», - գրել է նա:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, ապրիլի 6-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 7-ի ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևանում ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-