ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը կանխատեսում է, որ հունիսի 30-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կլինի 7:
Գերատեսչության հաղորդմամբ, այս դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Загружается новость ... "Лево"
Օդերևութաբանների կանխատեսմամբ, հանրապետության տարածքում` հունիսի 30-ին հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Երևանում հունիսի 30-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +36 աստիճանի, իսկ գիշերը` +22 աստիճան:
Загружается новость ...
"Право"
Հուլիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +36 աստիճանի, իսկ գիշերը` +20-ի: Հուլիսի 2-ին և 3-ին ջերմաստիճանը մեկական աստիճանով կբարձրանա և, համապատասխանաբար, կկազմի ...+36...+37 և ...+37...+38 աստիճան, գիշերային ժամերին ջերմաստիճանը, համապատասխանաբար, կկազմի ...+21...+23 և ...+23...+25 աստիճան: -0-