ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության օրերին Երևանի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Մասնավորապես, փակ կլինեն հետևյալ փողոցները.
- Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188շ. շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից
Հոկտեմբերի 17, ժամը14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Մուտքը դեպի Խուդյակովի 222
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Կոմիտասի 1, հարակից հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Աղաբաբյան փողոց,
Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Նանսենի անվան զբոսաայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
Հոկտեմբերի 17, ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
Հոկտեմբերի 18, ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00
- Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված
Հոկտեմբերի 19, 10:00-ից մինչև հոկտեմբերի 20, ժամը 09:00