ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հնգյակից կենդանի մնացած երկու աղջիկները դեռևս գտնվում են հիվանդանոցում։
Նրանք իրենց լավ են զգում: ավական քաշ են հավաքել և կերակրվում են առանց զոնդի` կաթի շշով,
ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող աղջկա մասին ասել է, որ նա լավ վիճակում է, հաղորդում է armtimes.com–ը։
«Արդեն ունի 1 կգ 500 գր քաշ, այն դեպքում, երբ ծնվելուց հետո 800 գրամ է կշռել: Բայց թե երբ երեխան դուրս կգրվի, առայժմ չի նշվում», – ասել է Մազմանյանը։
Загружается новость ...
"Право"
«Վիճակը կայուն է, դրական դինամիկա կա, կամաց-կամաց քաշ է ավելացնում»,- «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող փոքրիկի մասին էլ ասել է կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նա ևս դժվարացել է նշել, թե փոքրիկ աղջնակին, որի քաշը նույնպես մի քանի հարյուր գրամով ավելացել է, երբ դուրս կգրեն:
«Դա կախված է այն բանից, թե երբ ծնողները պատրաստ կլինեն ստանձնել այդքան դժվարությամբ կյանքը փրկված երեխաների խնամքը, ու դրանում համոզված կլինեն նաև մասնագետները», – նշել է Դալլաքյանը։
Մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ–ում ծնվել էր հնգյակ՝ տղա և չորս աղջիկ, որից երկու աղջիկը ծնվելուց օրեր անց մահացել էին: Մայիսի 14–ին մահացել էր նաև տղան։
Ծնվելուց անմիջապես հետո երեխաները տեղափոխվել էին տարբեր բժշկական կենտրոններ՝ վերականգնումն արագ կազմակերպելու նպատակով: Նշենք նաև, որ երեխաները լույս աշխարհ էին եկել 28 շաբաթականում։–0–