ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ռուսաստանյան` ծագմամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը իր Instagram-յան էջի նկարի տակ հայերեն մեկնաբանություն է թողել:
Նրա հետևորդներից մեկը հունարեն մեկնաբանություն է թողել, որի տակ ուրիշ օգտատեր նույնպես գրառումներ են կատարել: Նրանցից մեկը տհաճ բառեր է օգտագործել, ինչին Խաչանովը հայատառ պատասխանել է «մի գրեք անհեթեթություն իմ նկարների տակ»:
Նրա այդ քայլը հիացմունք է առաջացրել հետևորդների մոտ:
Նկարում Խաչանովը կանգնած է թենիսի լեգենդ, շվեցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ:-0-
