431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմ»-ը դրամային մրցանակներ տրամադրեց ուսանողների միջև անցկացվող Startup boost weekend vol3 նախագծի հաղթողներին (ՖՈՏՈ)

13:25
04 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց Startup Boost Weekend Vol3 միջոցառումը, որի նպատակն էր խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը ուսանողների շրջանում։

Միջոցառման բացմանը մասնակցեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն (Gonzalo Serrano), ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը, Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը և ImpactAim Venture Accelerator-ի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, հայտնում է «Ռոստելեկոմ»-ի մամուլի ծառայությունը։

Նախագծի նախաձեռնողը և ֆինանսավորողը ԵՄ-ն է։

«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշեց, որ մեծապես կարևորում է հայաստանյան առաջատար համալսարանների ուսանողների մասնակցությունը միջոցառմանը, և որ ստարտափ մտածողությունը պետք է ձևավորվի հենց համալսարանական, ուսանողական տարիքից։ Նա նշեց, որ ընկերությունը նույնպես սկսել է որպես սթարթափ, այսօր արդեն հանդիսանում է առաջատար օպերատորներից մեկը, և միջոցառման արդյունքում նույնպես ակնկալում է նոր հետաքրքիր նախագծեր տեսնել։

ростелеком

ԵՄ -ի կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ (GIZ)-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Մարիամ Բաբայանը նշեց, որ ծրագիրն արդեն երրորդ անգամ է աջակցում Startup Boost Weekend նախագծին, քանի որ հենց երիտասարդներն են տիրապետում այն ներուժին, որն անհրաժեշտ է զարգացնելու երկրի նորարարական և ՏՏ ոլորտները: Այս միջոցառումն առաջին քայլն է, որպեսզի նրանք հաջողությամբ մտնեն ձեռներեցության ոլորտ և ապագայում ստեղծեն հաջողակ սթարթափ ընկերություններ՝ ի նպաստ երկրի զարգացման:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար պարոն Գոնզալո Սեռանոն իր ելույթի խոսքում ներկայացրեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նորարարության և սթարթափ էկոհամակարգերին ուղղված միջոցառումները, քանի որ ԵՄ-ն այդ ոլորտները համարում է Հայաստանի տնտեսության զարգացման անկյունաքարերից և օժանդակում է ՀՀ կառավարության՝ երկիրը նորարարական և առաջատար տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու նպատակին:

Միջոցառման երկու օրերի ընթացքում տարբեր համալսարանների ուսանողներ հնարավորություն ստացան աշխատելու միասին, կազմավորելու թիմեր, գեներացնելու գաղափարներ և փորձելու իրականացնել դրանք Startup մշակույթին ինտեգրման միջոցով: Մասնակիցները հանդիպեցին և աշխատեցին փորձառու մենթորների, ձեռներեցների և ներդրողների հետ: Երկրորդ օրվա ավարտին իրենց ամփոփված գաղափարները ներկայացրին փորձառու ժյուրիին:

Startup Boost Weekend Vol3-ը միավորել էր ուսանողների՝ նախաձեռնության գործընկեր 6 համալսարաններից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան։

ростелеком

«Քաթըլիսթ» Բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը նշեց, որ Startup Boost Weekend-ը Հայաստանի սթարթափ էկոհամակարգի նախաձեռնություն է, որի նպատակը հայկական համալսարաններում ձեռներեցության խթանումն է: Փորձառու ձեռներեցները մենթորինգի միջոցով օգնում են թիմերին զարգացնել ձեռնարկատիրական մտածողությունը։ Իրենք՝ կազմակերպիչները, ակնկալում են այս նախաձեռնության արդյունքները տեսնել առնվազն 5-7 տարի հետո, երբ մասնակիցներից մի քանիսը հիմնադրեն իրենց սեփական ընկերությունները` լինելով ավելի պատրաստված և հարուստ գիտելիքների պաշարով:

Երկու օրերի ընթացքում ձևավորվեցին 10 թիմեր, որոնք երկրորդ օրվա ավարտին ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիին։ Հաղթող թիմերին էին՝

• Eventor – Անվճար և արագ մանկական ծննդյան միջոցառումների կազմակերպում՝ ելնելով մայրիկի սոցիալական էջերում նկատվող նախընտրություններից։
• EyeZ – Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց օգնող սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով կողմորոշվել շարժման ընթացքում։
• PromoCar – Հարթակ, որը միավորում է բրենդերն ու լրացուցիչ եկամուտ նախընտրող վարորդներին, ովքեր պատրաստ են բրենդավորված ավտոմեքենա վարել։

«Ռոստելեկոմ»-ի կողմից հաղթող թիմերին տրամադրվեցին 600 և 400 դոլարին համարժեք դրամային մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար։ Երկրորդ թիմը ստացավ նաև հնարավորություն մասնակցելու ANEL Startup Incubator ծրագրին։

Startup Boost Weekend Vol3 միջոցառումը «Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվեց՝ համագործակցելով Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ինովացիոն ինկուբատորի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Startup Boost Weekend Vol3-ի կազմակերպմանը աջակցել են «Ռոստելեկոմ» Հայաստանը, Impact Aim-ը, Creatr-ը, Hero House-ը և CA Training and Consulting-ը:


Եվրոպական միության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիր

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմաը: Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանելու տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում:

Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:23
22 Նոյեմբերի 2023
Հայտնի է շաքարի օրական օգտագործման անհրաժեշտ չափաքանակը
Սննդաբանները չեն դադարում հիշեցնել, որ մեծամասամբ լուրջ հիվանդությունների պատճառն ավելորդ քաշն է: Իսկ մարմնի քաշի ավելացումը պայմանավորված է ոչ միայն ածխաջրերի ու ճարպերի չարաշահումով, այլև շաքարի
19:37
16 Նոյեմբերի 2023
Հինգ հզոր բնական մթերք վիրուսների դեմ պայքարելու համար
Բժիշկները պնդում են, որ որոշ բնական միջոցներ իսկապես ի վիճակի են ամրապնդել իմունային համակարգը՝ դարձնելով օրգանիզմն ավելի ուժեղ և կայուն տարբեր վիրուսների դեմ պայքարում
14:52
16 Նոյեմբերի 2023
ԶԼՄ vs ՔԿ․ մանրամասներ՝ ընտանեկան բռնության զոհ դարձած Ֆաթիմայից
Հայկական սոցցանցերում և ԶԼՄ–ներում արդեն երկու օր է՝ քննարկվում է Ինգուշեթիայից Հայաստան եկած 21–ամյա Ֆաթիմա Զուրաբովայի հուզիչ պատմությունը, ով տարիներ շարունակ ենթարկվել է ընտանեկան բռնության
14:24
16 Նոյեմբերի 2023
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
20:42
15 Նոյեմբերի 2023
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա Ֆաթիմա Զուրաբովան հայտնաբերվել է Աշտարակում
11:10
15 Նոյեմբերի 2023
Կյանքը՝ վարկով. անհաջողակների ճանապա՞րհ, թե՞... հարուստների արտոնություն
Վարկերի արդյունավետության և նենգության մասին
21:15
10 Նոյեմբերի 2023
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
Դժբախտություն կբերեք․ ի՞նչ զարդեր չի կարելի կրել Ամանորի գիշերը
19:37
02 Նոյեմբերի 2023
«Հայաստանը խնդրահարույց կետ է Facebook–ի համար»․ փորձագետը՝ սոցցանցերում հայկական ԶԼՄ–ների արգելափակման մասին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը խոսել է ԶԼՄ-ների նկատմամբ Meta-ի քաղաքականության փոփոխության, հայկական էջերի արգելափակման պատճառների մասին
15:44
01 Նոյեմբերի 2023
Ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան․ կառավարության ներկայացուցիչ
Կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ արվում է, որ Snoop Dogg-ը գա Հայաստան
12:50
31 Հոկտեմբերի 2023
Սեփական անձի մեջ ներդրում կատարելու չորս պատճառ
Ներդրումների գաղափարը սովորաբար կապում են նյութական ակտիվների, արժեթղթերի և բանկային պրոդուկտների հետ: Այս ցուցակը ճիշտ է, բայց այստեղ բացակայում է մի շատ կարևոր կետ՝ ներդրում սեփական անձի զարգացման մեջ: Այս գործոնն է որոշում մարդու հաջողությունը ցանկացած գործունեության ընթացքում
12:15
26 Հոկտեմբերի 2023
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ կմտնի ՌԴ քաղաքացիության մասին նոր օրենքը, որով քաղաքացիության ձեռք բերման և քաղաքացիության դադարեցման հիմքերի փոփոխություններ են տեղի ունեցել
14:36
19 Հոկտեմբերի 2023
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը
Ստաս Նամինը մեկնաբանել է հարազատ որդու և նախկին զոքանչի դաժան սպանությունը