ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի ցերեկը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 4-6 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում ապրիլի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 29-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։-0-