Գիտականորեն հաստատվել է` սերը թմրանյութ է

31.12.2018, 12:30
Գիտականորեն հաստատվել է` սերը թմրանյութ է։
Գիտականորեն հաստատվել է` սերը թմրանյութ է

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները պարզել են, որ երկարատև հարաբերությունների դեպքում մարդու գլխուղեղի կենսաքիմիական պրոցեսները ենթարկվում են փոփոխության։

Հոգեբանները երկար ժամանակ հետևել են մի քանի խումբ մարդկանց, ինչը թույլ է տվել  գալ որոշակի եզրահանգման մարդու օրգանիզմի վրա հարաբերությունների ազդեցության մասին։ Փորձագետների կարծիքով, մարդու կենսաքիմիական գործընթացների վրա երկարատև հարաբերություններն ազդում են այնպես, ինչպես հզոր թմրանյութերը, հաղորդում է life.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Ախտանիշները նույնն են`  կախվածություն, ծանրության և անելանելիության զգացում հարաբերությունների կտրուկ ավարտի դեպքում։

Գիտնականները նշել են, որ սիրելի մարդուց բաժանվելուց և կապն ընդհատելուց հետո օրգանիզմում կտրուկ նվազում է օկսիտոցինի արտադրությունը, որը կոչում են նաև «սիրո և երջանկության հորմոն»։ Այսպես կոչված «լոմկայի» ժամանակ գրանցվող ֆիզիոլոգիական ցուցանիշները նման են թմրանյութերից կախվածության մեջ գտնվող մարդկանց մոտ առաջացող երևույթներին` անտարբերություն, եռանդի բացակայություն, դեպրեսիա։

Գիտնականների կարծիքով, հարաբերությունները խզելուց հետո նման «լոմկայից» խուսափելու համար կօգնի շփումն ընկերների և պարզապես լավ մարդկանց հետ, որոնք կարող են ստիպել օրգանիզմին արտադրել անհրաժեշտ հորմոններն ու վերականգնել կենսաքիմիական պրոցեսները։–0–