Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Երևանն աշնանային հանգստի համար

01.10.2019, 12:03
Երևանը ներառվել է այն քաղաքների եռյակը, որտեղ ռուս զբոսաշրջիկները նախընտրում են անցկացնել իրենց աշնանային հանգիստը:
Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Երևանն աշնանային հանգստի համար

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանը ներառվել է այն քաղաքների եռյակը, որտեղ ռուս զբոսաշրջիկները նախընտրում են անցկացնել իրենց աշնանային հանգիստը:

Ըստ ТурСтат-ի ներկայացված` աշնանը հանգստի և ճանապարհորդությունների համար ԱՊՀ լավագույն երկրների վարկանիշի, առաջատար դիրքերում են Մինսկը, Աստանան և Երևանը:

ԱՊՀ երկրների առաջատար տասնյակում են Ալմաթան, Բաքուն, Տաշքենդը, Բիշքեկը, Դուշանբեն և Աշխաբադը:

Ըստ վարկանիշի, զբոսաշրջիկները ԱՊՀ երկրներում հանգստի համար օրական ծախսում են 40-ից 100 դոլար, Մինսկ և Երևան են գալիս հանգստյան օրերին, իսկ Աստանա և Բաքու գնում են գնումների համար:-0-