438.63
4.38
404.42
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ռեժիսոր Արիկ Մանուկյանին սպառնում է տուգանք և ազատազրկում մզկիթ նկարահանելու համար

18:38
25 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ ռեժիսոր Արիկ Մանուկյանին կալանավորել են Աբու Դաբիում շեյխ Զայդայի մզկիթի հարևանությամբ դրոնով նկարահանում կատարելու համար։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է «Կոմերսանտը»։

«Ռեժիսորն ԱՄԷ էր մեկնել ծանոթների համար հարսանեկան հոլովակ նկարահանելու համար։ Անօդաչու սարքի չարտոնագրված օգտագործման համար նրան սպառնում է խոշոր չափի տուգանք կամ մի քանի ամսվա ազատազրկում»,–գրում է  պարբերականը։ 

Загружается новость ... "Лево"

Անվտանգության աշխատակիցները իջեցրել և առգրավվել են դրոնը։ Իսկ մի քանի ժամ անց հայտնվել են ոստիկանության աշխատակիցները, ովքեր բերման են ենթարկել Մանուկյանին, նրա եղբորը և փեսայի հարազատներին։

 «Այստեղ երեքին էլ հարցաքննել են, վերցրել անձնագրերը և հեռախոսները, ինչից հետո նրանց տեղափոխել են բանտախուց, որտեղ նրանք 6 օր են անցկացրել։ Ընդ որում ձերբակալվածներն այդ ընթացքում չեն կարողացել կապվել ո′չ հարազատների, ո′չ Ռուսաստանի հյուպատոսության և դեսպանատան աշխատակիցների հետ»,–գրում է պարբերականը։

Ռուսաստանի դեսպանության միջամտությունից հետո կալանավորներին բաց են թողել` արգելելով լքել երկիրը։

 «Այս ընթացքում ինձ 2 անգամ հարցաքննել են։ Որքան հասկացա, մեզ մեղադրում են նրանում, որ մենք ոչ միայն առանց թույլտվության նկարահել ենք մզկիթը, այլև հարևանությամբ գտնվող օդանավակայանը, բայց նման բան չի եղել»,–վստահեցնում է ռեժիսորը։

Այս պահին ռուս դիվանագետներն անում են հնարավորը` ստեղծված իրավիճակին լուծում տալու համար։

ԱՄԷ-ի իշխանությունները բացասաբար են վերաբերվում չարտոնագրված դրոնների օգտագործմանը։ Դուբայում նման սարք անհնար է գնել առաց համապատասխան արտոնագրի, ինչպես նաև առանց անօդաչու սարքերի կառավարման հատուկ դասընթացներ անցնելու։ Արգելված է նաև նման սարքն օգտագործել նկարահանումների համար առանց տեղական իշխանությունների թույլտվության։ Կանոնների խախտման համար նախատեսվում է տուգանք 50 հազար դոլարի չափով, ինչպես նաև վարչական կալանք։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար
21:16
06 Փետրվարի 2024
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Մթերքների ցանկ, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
10:11
05 Փետրվարի 2024
Wildberries–ի ղեկավարն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
Wildberries–ի ղեկավար Տատյանա Բակալչուկն անդրադարձել է պարտադիր կանխավճար ներդնելու հարցին
13:48
02 Փետրվարի 2024
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին
15:59
01 Փետրվարի 2024
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնաշոռը բազմաթիվ դիետաների բաղադրիչներից է, քանի որ այն հարուստ է կալցիումով, ունի ցածր յուղայնություն, լավ յուրացվում է օրգանիզմի կողմից և նպաստում նիհարեցման գործընթացին
15:50
31 Հունվարի 2024
Յոդի «ցանցի» առանձնահատկություններ
Չափահաս մարդու օրգանիզմում կա 20-50 մգ յոդ, որից մոտ 8 մգ–ն կենտրոնացված է վահանագեղձում