441.06
4.43
403.38
-1
Եղանակը Երևանում
Հայ

Պլաստիկ վիրաբույժը պատմել է աստղերի էսթետիկ վիրահատությունների մասին

22:10
23 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածո Լև Սոցկին «հմուտ աչքով» որոշել է, թե աստղերից որ մեկն, ինչ բժշկական պրոցեդուրաների է ենթարկվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Անջելինա Ջոլի

Анджелина Джоли.jpg

Անջելինան, թերևս, պլաստիկ վիրահատությունների մասին բավականին մեծ թվով ասեկոսեների և ենթադրությունների առիթ է տվել։ Սակայն դրանցից շատերն անհիմն են։ Ստույգ կարելի է միայն ասել, որ դերասանուհին ենթարկվել է ռինոպլաստիկայի, որի շնորհիվ նրա կճատ քիթը դարձել է նուրբ և ուղիղ։

Հայտնի է նաև երկկողմանի, կանխարգելիչ մաստեկտոմիայի մասին, որի ժամանակ հեռացվեցին Ջոլիի երկու կրծքագեղձերը քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի պատճառով, իսկ հետագայում կատարվեց նաև կրծքագեղձերի վերականգնման վիրահատություն։

Խոսակցություններ են շրջանառվում նաև Ջոլիի այտոսկրերի և շրթունքների վիրահատության մասին։ Սակայն այս դեպքում, ամենայն հավանականությամբ, կատարվել է միայն կոնտուրային պլաստիկա, ինչը թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների` նվազագույն տրավմատիզմի դեպքում։

Մեգան Ֆոքս

Меган Фокс.jpg

Կարելի է վստահաբար նշել, որ Մեգան Ֆոքսը կատարել է ռինոպլաստիկա, ընդ որում վիրաբուժական միջամտությունը կատարվել է բավականին նուրբ. շտկվել է միայն քթի կորությունը։

Նաև երևում է, որ ժամանակին Մեգանը կատարել է նաև կրծքի մեծացման վիրահատություն, սակայն վիրահատության արդյունքներն այդքան էլ տեսանելի չեն։ Եվ, իհարկե, Մեգանի շուրթերն ու այտոսկրերը, որոնց չափը մեծացվել է ֆիլերների միջոցով։

Մադոննա

Мадонна.jpg

Մադոննային վերագրում են ամենաքիչը face lifting: Դրա մասին են վկայում ձգված դեմքն ու ստորին ծնոտի կատարյալ ուրվագիծը։ Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ երգչուհին գրեթե չունի ենթամաշկային ճարպի շերտ, իսկ արևմտյան եվրոպացիներին բնորոշ դեմքի ձևը (ստորին ծնոտի արտահայտված անկյուններն ու դունչը), ինքնին, չի նպաստում մաշկի կախվելուն։

Երգչուհին միանշանակ օգտագործում է բոտոքս, այդ մասին է վկայում հարթ, գրեթե առանց կնճիռների դեմքը: Բացի այդ, նա օգտագործում է ֆիլերներ, որոնք ընդգխում են այտոսկրերը և շուրթերին լրացուցիչ ծավալ հաղորդում:

Դեմի Մուր

Деми Мур.jpg

Դերասանուհու ամենառաջին վիրահատությունը ռինոպլաստիկան է: Բացի այդ, նա մեծացրել է կուրծքը, ապա փոխել իմպլանտները։

Նրան վերագրում են նաև բազմաթիվ լիպոսակցիաներ, սակայն ստույգ խոսելն այդ մասին բարդ է: Եվ, իհարկե, դերասանուհին ակտիվ օգտվում է դիմահարդարների ծառայություններից, կատարում բոտոքսի ներարկումներ։

Քիմ Քարդաշյան

Ким Кардашян.jpg

Քիմին վերագրում են երկու վիրահատություն` կրծքի և նստատեղի մեծացում: Սակայն ոչ առաջինի, ոչ երկրորդի մասին վստահորեն խոսել հնարավոր չէ: Քիմի կուրծքը միշտ էլ տարբերվել է իր մեծությամբ։ Մեծ նստատեղն էլ իր հերթին կարելի է բացատրել ժառանգականությամբ: Շատ է աչքի ընկնում նստատեղի ընդգծվածությունը, ինչին կարելի է հասնել գրագետ իրականացրած լիպոսակցիայի միջոցով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
14:43
12 Փետրվարի 2024
Ինչպես որոշել D վիտամինի դեֆիցիտն օրգանիզմում
D վիտամինը շատ կարևոր դեր է խաղում ոսկրերի և իմունիտետի ամրապնդման համար