Փաստաբանների դպրոցում հեռահար ուսուցման նոր հարթակ է գործարկվել
08.02.2016,
13:05
Փաստաբանների դպրոցում հեռահար ուսուցման նոր հարթակ է գործարկվում:

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փաստաբանների դպրոցում հեռահար ուսուցման նոր հարթակ է գործարկվում, նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրության մեջ։
Հանգստյան օրերին Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության աջակցությամբ կազմակերպվել են դասախոսական կազմի վերապատրաստման համապատասխան դասընթացներ` նոր գործիքներին ծանոթանալու նպատակով։
Դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, դիմելով քննարկումների մասնակիցներին, կարևորել է հեռահար հարթակի ներդրման արդյունավետությունը, որը թույլ է տալիս առցանց ռեժիմում և ինտերակտիվ ճանապարհով հետևել Փաստաբանների դպրոցի դասերին։ –0–