Պարզվում է, որ կարելի է շատ ուտել և չգիրանալ

20.01.2018, 16:59
Ցնցող բացահայտում. պարզվում է` կարելի է շատ ուտել և չգիրանալ։
Պարզվում է, որ կարելի է շատ ուտել և չգիրանալ

ԵՐԵՎԱՆ, 20  հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի հայտնի հեռուստալրագրող և դիետոլոգ, «5։2» դիետայի հեղինակ Մայքլ Մոսլին հայտարարել է, որ յուղոտ և ոչ այնքան առողջ սննդի օգտագործման լավագույն ժամանակահատվածը հիկմնական ընթրիքից անմիջապես առաջ է։

Загружается новость ... "Лево"

Միաժամանակ Մոսլին նշել է, որ ածխաջրերի օգտագործումը երեկոյան ժամերին հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի ավելի պակաս տատանումների, գրում է life.ru–ն։

Մոսլիի տեսությունը ստուգվել է գործնականում. Սուրեյի համալսարանի գիտնականները խնդրել են առողջ կամավորների երկու խմբի առավոտյան և երեկոյան ուտել ածխաջրերով հարուստ մեծ քանակի կերակուր։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները նախատեսում են ապացուցել, որ ածխաջրերով հարուստ «դիետան» (որի ժամանակ կերակուրն օգտագործվում է երեկոյան) կարող է դրական ազդել մարդու առողջության վրա։–0–