ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի Արմենիա/. Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ չեն կարողանում լիովին տիրապետել իրենց վարքը, չնայած նրանք այդպես չեն կարծում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, այդ մասին վկայում է ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:
Загружается новость ... "Лево"
Գիտափորձի համար գիտնականներն ընտրել են 18 կամավորի: Նրանց առաջարկվել է նշել էկրանի մեջտեղում հայտնվող քառակուսու գույնը: Ընդ որում, նրանք պետք է անտես էին ավելի վաղ էկրանի անկյուններում հայտնվախ երկու քառակուսիները:
Գիտափորձը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտագործումից հետո մարդիկ ավելի հաճախ են սխալվել ու նշել են էկրանի ակյուններում հայտնված քառակուսիների գույները:
Գիտնականները հատուկ սարքավորումների միջոցով վերլուծել են ուղեղից եկող ազդակները: Պարզվել է, որ ալկոհոլի ազդեցության դեպքում մարդու ուղեղը միանգամայն ճիշտ է ընկալում իրավիճակը: Սակայն նա կորցնում է ճիշտ գործելու ունակությունը: Այսինքն գիտափորձին մասնակցած անձինք հասկանում էին, թե ինչ գույնի է մեջտեղի քառակուսին, սակայն չէին կարողանում ընտրել այն։–0–