Պարզ դիմակ ձեռքերի մաշկը փափկեցնելու համար
07.04.2019,
20:40
Դիմակի համար անհրաժեշտ է ընդամենը կիտրոնի հյութ, տոմատի հյութ և գլիցերին։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է ունենալ նորածնի ձեռքերի պես փափուկ ձեռքեր, սակայն օրվա ընթացքում շատ դժվար է հոգ տանել ձեռքերի մասին։ Մեր ձեռքերը ողջ օրը զբաղված են, և նրանց ևս պետք է որոշակի ժամանակ հատկացնել։ Ներկայացնում ենք ձեռքերի մաշկի խնամքի պարզ միջոց, որը ձեզնից կխլի ընդամենը 10 րոպե, գրում է fithacker.ru–ն։
Դիմակի համար անհրաժեշտ է ընդամենը կիտրոնի հյութ, տոմատի հյութ և գլիցերին։ Հարկավոր է վերցնել հավասար քանակի կիտրոնի և տոմատի հյութ, դրան ավելացնել մի փոքր գլիցերին և լավ խառնել։ Այս զանգվածը պետք է քսել ձեռքերին ու դանդաղ մերսել 10 րոպեի ընթացքում։ Պրոցեդուրը հարկավոր է կատարել գիշերը` քնելուց առաջ։ 15 օր անց ձեր ձեռքերը կլինեն փափուկ և մետաքսյա։–0–