Օրգանիզմի ճարպն այրելու 5 լավագույն մթերքները

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք օրգանիզմի ճարպն այրելու 5 լավագույն մթերքները։
Իրականում կան որոշ մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը ` առաջացնելով հորմոններ, որոնք իրենց հերթին վերացնում են ճարպն ու չեզոքացնում տոքսինները։ Վերջիններս դժվարացնում են ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը, գրում է fithacker.ru–ն։
Պարզապես այդ մթերքները պետք է օգտագործվեն որպես դիետայի մի մաս։
Ամբողջահատիկ
Ձեր մարմինը կրկնակի շատ կալորիա է այրում` քայքայելով ամբողջական մթերքները (հատկապես բջջանյութով հարուստ մթերքները`վարսակաձավարը և շագանակագույն բրինձը)։
Դիետիկ միս
Սպիտակուցն ունի բարձր տերմոգեն ազդեցություն։ Դուք նյութափոխանակության ժամանակ այրում ենք մոտ 30% կալորիա (300 կալորիա պարունակող հավի կրծքամիսն այրելու համար պահանջվում է մոտ 90 կալորիա)։
Կանաչ թեյ
Նյութափոխանակությունն արագացնելու համար սառնարանում միշտ ունեցեք սառը կանաչ թեյ։
Ոսպ
Մեկ բաժակ ոսպը պարունակում է երկաթի օրական անհրաժեշտ քանակի 35%–ը։ Երբ օրգանիզմում բավարար չէ սննդարար նյութերի քանակը, նյութափոխանակությունը դանդաղում է, քանի որ օրգանիզմը չի ստանում արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նյութերը։
Սուր տաքդեղ
Չիլի տաքդեղում առկա «կապսաիցին» միացությունը տաքացնում է մարմինը, որը ստիպում է այրել լրացուցիչ կալորիաներ։ Կապսաիցին պարունակում է հում, եփած, չորացրած և անգամ փոշենման տաքդեղը։–0–