Նոր սկանդալ. «Պյատնիցա» հեռուստաալիքը ջնջել է Հայաստանում թմրամիջոց փորձող Իվլևայի մասին կատակը (ՎԻԴԵՈ)

29.03.2019, 17:39
Նոր սկանդալ. «Պյատնիցա» հեռուստաալիքը ջնջել է Հայաստանում թմրամիջոց փորձող Իվլևայի մասին կատակը:
Նոր սկանդալ. «Պյատնիցա» հեռուստաալիքը ջնջել է Հայաստանում թմրամիջոց փորձող Իվլևայի մասին կատակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Պյատնիցա» հեռուստաալիքն Instagram-ի իր էջից հեռացրել է կատակն այն մասին, որ հեռուստահաղորդավարուհի Նաստյա Իվլևան Հայստանում կոկաին է փորձել: Այդ մասին հայտնել է "Московский комсомолец"-ը:

Տեսանյութը վերնագրված էր հետևյալ կերպ. «Նաստյա Իվլևան կոկաին է փորձում Հայաստանում», հիմա այն կոչվում է «Նաստյա Իվլևան փորձում է Հայաստանում»: Տեսանյությում երևում է, թե ինչպես է աղջիկը համտեսում շաքարափոշիով փքաբլիթ։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Իվլևայի թմրամիջոցներ օգտագործելու մասին, սակայն «Պյատնիցայի» գլխավոր տնօրեն Նիկոլայ Կարտոզիան հերքել է այդ տեղեկությունը:-0-