415.63
4.18
390.04
+21
Եղանակը Երևանում
Հայ

Նիհարելու հինգ պարզ միջոց` հայ դիետոլոգից

12:22
19 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երկար սպասված գարունը, կարծես, վստահ քայլերով առաջ է շարժվում։ Չնայած ամառը դեռ շատ հեռու է, սակայն գրեթե բոլորը սկսել են մտածել իրենց կազմվածքի մասին։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ՀՀ ԱՆ «Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության» գիտահետազոտական ինստիտուտի սննդաբան, գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանին, ով մեր ընթերցողներին ներկայացրել է շատ կարևոր խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է նիհարել` չվնասելով առողջությունը։

Ֆիզիկական ակտիվություն

бег, жизнь, здоровье

Նիհարելու համար հարկավոր է շատ շարժվել։ Այս մասին գիտեն բոլորը։ Գիտականորեն հաստատված է, որ հենց ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է նյութափոխականության բարելավման ամենաարդյունավետ միջոցը, ինչն իր հերթին նպաստում է նիհարելու գործընթացին։ Երբ մկաններն աշխատում են, նյութափոխականությունն արագանում է։ Ընդ որում խոսքը միջին մակարդակի ծանրաբեռնվածության, ցանկացած ֆիզիկական ակտիվության մասին է։ Այսինքն, պարտադիր չէ, որ սովորական մարդը սարեր բարձրանա, կարելի է պարզապես քայլել օրը երկու ժամ։

Ջուր ենք խմում և նիհարում

вода, питье

Նյութափոխականության համար շատ կարևոր է հեղուկի, մասնավորապես ջրի օգտագործումը։ Հարկավոր է ջուր խմել 1 կգ քաշի համար 28–30 մլ հարաբերակցությամբ, եթե իհարկե չկան երիկամների և սիրտ–անոթային համակարգի խնդիրներ։ Դա կազմում է օրական միջինը երկու լիտր ջուր։

Ընդ որում հյութերը, սուրճը, թեյը և այլ ըմպելիքները հաշվի չեն առնվում։ Հայերի ամենասիրելի ըմպելիքը` սուրճը, թերևս, խոսակցության առանձին առարկա է։ Քանի որ սուրճը ջրազրկում է օրգանիզմը, այն հարկավոր է խմել յուրաքանչյուր մեկ բաժակ սուրճի դիմաց ևս մեկ բաժակ ջրի հարաբերակցությամբ։ Քաղցր հյութերի մասին ավելի լավ է ընդհանրապես մոռանալ։ Ինչ վերաբերում է ջրին, ապա կարելի է խմել սովորական, եռացրած կամ հանքային ջուր առանց գազի` ավելացնելով կիտրոն, անանուխ, դարչին, մեղր և այլն։ Խորհուրդ չի տրվում խմել ցանկացած տեսակի գազավորված ըմպելիք, այդ թվում` գազավորված ջուր։ Լիմոնադը վնասակար է, իսկ գազավորված ջրի մեջ կան աղեր, որոնք ընդհանրապես չեն նպաստում նիհարելու գործընթացին։

Համեմունքներ. համեղ և արդյունավետ

специи, приправы

Համեմունքները ոչ միայն պիկանտ համ են հաղորդում ճաշատեսակներին, դրանցից ոմանք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից և լավ կազմվածք պահպանել։ Սննդի մեջ սուր համեմունքների օգտագործումը լավացնում է նյութափոխանակությունը, սակայն շատ կարևոր է հիշել, որ չարժե չարաշահել։ Խոսքը կծու պղպեղի, կոճապղպեղի, դարչինի, հիլի (кардамон) և այլ համեմունքների մասին է։

Լիարժեք քուն

сон, спать

Բոլորին հայտնի է, որ քունը հարկավոր է նորմալ, առողջ կյանքի համար։ Կարելի է ընդունել միայն առողջ սնունդ, զբաղվել սպորտով, սակայն միաժամանակ լիարժեք քուն չունենալու դեպքում բոլոր ջանքերն ապարդյուն են։ Քնի պակասը լրջագույն կերպով ազդում է հորմոնների վրա, որոնք վերահսկում են նյութափոխանակությունը, ախորժակը, տրամադրությունը, կենտրոնանալու ունակությունը։ Այդ պատճառով լիարժեք քունը չափազանց կարևոր է։ Դիետոլոգը խորհուրդ է տալիս քուն մտնել մինչև կեսգիշեր և քնել 8–10 ժամ։

Սնվում ենք ռեժիմով

диета

Դիետոլոգը բոլորին խորհուրդ է տալիս սնվել ռեժիմով, այսինքն` նախաճաշել, ճաշել և ընթրել մոտավորապես նույն ժամին, նույն ընդմիջումներով։ Ամենաօպտիմալ ընդմիջումը 4–5 ժամն է։ Գիշերային հանգստի ժամանակ այն երկարում է` հասնելով 10 ժամի։ Շատերին հուզում է մեկ հարց. կարելի՞ է ուտել երեկոյան, թե՞ ավելի լավ է սահմանափակել սնունդը։ Պարզվում է, որ ընթրել կարելի է և անգամ հարկավոր է։ Պարզապես անհրաժեշտ է սահմանափակել սննդի քանակը` նախընտրելով օրինակ կեֆիր, մածուն, «Նարինե»։

Կատեգորիկ արգելվում է

диета

Նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, չպետք է կտրուկ կրճատեն օգտագործվող կալորիաների և սպիտակուցների քանակը, քանի որ դա կարող է հանգեցնել հակառակ արդյունքի։ Օրգանիզմը սկսում է որպես պաշար ճարպ «կուտակել» և անցնում է «քնած» ռեժիմի, այսինքն նյութափոխանակությունը դանդաղում է, ինչը դադարեցնում է նիհարելու գործընթացը։

Խորհուրդ չի տրվում նաև հավատալ և հույսը դնել «հրաշք դիետաներին», որոնք օգնում են կտրուկ նիհարել։ ԱՀԿ–ի տվյալներով, մեծ մարդու օրգանիզմը չի կարող ամսվա ընթացքում «վերամշակել» 3–5 կգ ճարպից ավել։ Այսինքն, եթե մարդը ամսվա ընթացքում նիհարել է 7–8 կիլոգրամ, ապա դա տեղի է ունենում ջրի և մկանային հյուսվածքի հաշվին, ինչի հետևանքով օրգանիզմը ջրազրկվում է և կորցնում մկանային զանգված, որը շատ դժվար է վերականգնվում կամ երբեք չի վերականգնվում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
21 Ապրիլի 2024
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքը (ՎԻԴԵՈ)
Հայ բժիշկները, չունենալով վերակենդանացման սարքեր, փրկել են 40–օրյա փոքրիկի կյանքըՎԻԴԵՈ
15:49
19 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
Ռուբեն Վարդանյանը 2 շաբաթ է՝ հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում․ ընտանիքն այս ընթացքում չի կարողանում կապվել նրա հետ
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները