ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հակառակորդի գնդակից վիրավորված, 19–ամյա ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է։
Կիրակոսյանը վիրավորում էր ստացելնախօրեին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Ինչպես հաղորդում է Yerkir.am–ը, զինծառայողին տեղափոխել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալից տեղեկացրել են, որ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Նա վիրավորում է ստացել գլխի շրջանում: Վերակենդանացման բաժանմունքում է, կոմայի մեջ է: Դեռևս Երևան տեղափոխելու մասին քննարկում չի եղել»,- նշել են հիվանդանոցից:–0–