ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Austrian Airlines ավիաընկերությունը ավիացիոն ուղետոմսեր է թողարկել, որոնք թույլ են տալիս կատարել 10 թռիչք Վիեննայից և դեպի Վիեննա ֆիքսված գնով:
Հնարավոր ուղղությունների ցուցակում Երևանն է և մոտ 60 Եվրոպական քաղաք, ինչպես նաև Մարոկոյի Մարաքեշ քաղաք: Այս մասին հայտնում է avianews.com-ը:
Ավիացիոն ուղետոմսերը երկու տեսակ են. City Pass, որը թույլ է տալիս թռիչքներ իրականացնել Վիեննայի և ընտրված մի քաղաքի միջև, և Europe Pass, որով հնարավոր է ուղևորվել Վիեննայից ցանկացած 60 քաղաք, որոնք կան ցուցակում:
City Pass-ի գինը սկսվում է 449 Եվրոյից (45 Եվրո մեկ թռիչքը), Europe Pass-ինը` 799 Եվրոյից (80 Եվրո մեկ թռիչքը): Ամենացածր գինը գործումէ այն դեպքում, երբ ուղևորն ընտրում է այն տարբերակը, որի դեպքում պետք է ամրագրի տոմսը ոչ պակաս քան թռիչքից 60 օր շուտ, ինչպես նաև բացառի Սուրբծննդյան ու Զատիկի տոները:
Կարելի է նաև ընտրել ուղետոմսեր 21 և 7 օր առաջ և տոնական օրերին տոմս ամրագրելու հնարավորությամբ, բայց այդ դեպքում գինը թանկանում է: Անկախ ուղետոմսերի տեսակից` այն ներառում է Economy Light սակագնով թռիչք` միայն ձեռքի ուղեբեռով: Եթե ուղևորը ամրագրել է տոմսը այդ ուղետոմսերով, ապա փոխել օրը կամ վերադարձնել տոմսը հնարավոր չէ:
Նոր ծառայությունը նախատեսված է Վիեննայի բնակիչների համար, քանի որ չվերթներն իրականացվելու են հենց Ավստրիայի մայրաքաղաքից:-0-