Մոսկվայում հայուհին հրաշքով փրկվել է քթի պլաստիկ վիրահատությունից հետո (ՎԻԴԵՈ)

15.12.2018, 21:15
Աղջիկը 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել։
Մոսկվայում հայուհին հրաշքով փրկվել է քթի  պլաստիկ վիրահատությունից հետո (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Մոտ մեկ ամիս առաջ 25-ամյա Կարոլինա Սարգսյանը Մոսկվայում կատարած քթի պլաստիկ վիրահատությունից հետո հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, նրա փրկությունն իսկական  հրաշք է, գրում է ren.tv-ին:

Աղջիկը 9 օր դեղորայքային քնի մեջ է գտնվել։

«Ես դույլով արյուն եմ կորցրել, ինձ չէին կարողանում արյուն տալ, այն դուրս էր ցայտում քթից և ամեն տեղից, որտեղ կաթիլային էին ցանկանում միացնել կամ ներարկում անել: Ես նմանվել էի փուչիկի: Դրա պատճառը նրանց կաթիլային միացնելու սարքերն էին: Երբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, ես 120 կգ էի կշռում, այսինքն ես այտուցվել էի մինչև 120 կգ: Այտուցվել էր ուղեղս և բոլոր օրգաններս: Իմ փրկությունը հրաշք էր», - պատմել է Կարոլինան՝ նշելով, որ ամբողջական կազդուրման համար իրեն անհրաժեշտ է վերականգնողական կուրս անցնել:

Վիրահատության ժամանակ աղջկա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել։ Ներկա պահին դատական հայց է նախապատրաստվում բարոյական և նյութական վնասի փոխհատուցման համար:-0-