«Մեր օդային սահմաններն անխոցելի են». Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրների խոշոր խմբաքանակ (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
12:11
27 Դեկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը:
Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։
«Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-
Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ
Ավրորան» մեծարում է մերօրյա երեք հերոսների, որոնք կրթության հնարավորություն են տալիս կանանց 7 աղջիկներին Աֆղանստանում, ազատում ռազմագերիներին Եմենում 7 պաշտպանում մարդու իրավունքները Եգիպտոսում