Մահացել է Շառլ Ազնավուրը

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, հղում անելով Ֆրանս Պրեսին, շանսոնյեն 94 տարեկան էր։
Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։
Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետով կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել են Ֆրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։
Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։
2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։–0–