Լոնդոնյան տրիո կամ ու՞մ հետ է ճաշել Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում (ՖՈՏՈ)
03.04.2018,
16:42
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ճաշել է մտերիմ ընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ճաշել է մտերիմ ընկերների հետ։
Մխիթարյանից բացի, ճաշկերույթին մասնակցել են նաև ֆուտբոլիստի քույրը` Մոնիկան, հայտնի ջութակահար Նարեկ Հախնազարյանը, ինչպես նաև ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանը։
«Հիանալի ճաշ ընկերների և մեծանուն հայերի հետ», – գրել է Հախնազարյանը` Instagram–ում հրապարակելով լուսանկար։–0–