«Լավանդային արքայադուստր» Անժելա Սարաֆյանը պարծեցել է հայտնի դիզայների շքեղ զգեստով (ՖՈՏՈ)

07.12.2018, 17:15
«Լավանդային արքայադուստր» Անժելա Սարաֆյանը պարծեցել է հայտնի դիզայների շքեղ զգեստով:
«Լավանդային արքայադուստր» Անժելա Սարաֆյանը պարծեցել է հայտնի դիզայների շքեղ զգեստով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանն ուրբաթ Instagram-ի իր էջում տեղադրել է լուսանկար`հայտնի ամերիկացի դիզայներ Քրիսթիան Սիրիանոյի լավանդային զգեստով: 

«Ահ, Քրիսթիանո: Ինչպիսի պատիվ: Շնորհակալություն հիասքանչ օրվա համար: Սա երազանք է», - գրել է նա: 

Անժելա Սարաֆյանը մոդել և մուսա է Քրիսթիանո Սիրիանոյի նոր հավաքածուի համար, որն ամբողջովին պատրաստված է լավանդային երանգներով։ Այդ գույներով պարուրված են հավաքածուի բոլոր դետալները` թիկնոցներից մինչև կորսետ:

Նոր ոճի համար դերասանուհու բաժանորդները ողողել են նրան հիացած մեկնաբանություններով` նշելով, որ նա իսկական «Լավանդային արքայադուստր է»։–0–

 - рис.1