Լավ լուր Վրաստան մեկնողների համար. մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավորապես հետաձգվում է

18.07.2018, 10:45
Լավ լուր Վրաստան մեկնողների համար.  մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավորապես հետաձգվում է:
Լավ լուր Վրաստան մեկնողների համար. մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավորապես հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վրացական իշխանությունների որոշմամբ, ժամանակավորապես հետաձգվում է մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է Վրաստանում ՀՀ դեսպանատան Facebook–յան պաշտոնական էջում։

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով», – նշվում է դեսպանատան հայտարարության մեջ։–0–