Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Շվեդացի գիտնականները պարզել են, որ երկարատև քունը հանգստյան օրերին կարող է փոխհատուցել դրա պակասն աշխատանքային օրերին, կանխարգելել դրա հետ կապված հիվանդությունները, ինչպես նաև նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը։
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Science Alert-ին:
Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ մինչև 65 տարեկան մարդկանց մոտ, ում մոտ եղել է քնի պակաս, վաղաժամ մահվան վտանգն աճել է 65 տոկոսով: Սակայն գիտնականները նշել են, որ եթե այդ մասնակիցները հանգստյան օրերին ավելի երկար են քնել, ապա նրանց առողջական վիճակա չի տարբերվել վերահսկվող խմբի մասնակիցների առողջական վիճակից:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ շատ երկար քունը (9 ժամից ավել) նույնպես կապված է եղել վաղաժամ մահվան ռիսկի աճի հետ:-0-