ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ապրիլի 5–6–ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 7–ին մի շարք մարզերում, ապրիլի 8–9–ը երկրի գրեթե ողջ տարածքում կանխատեսվում է անձրևային եղանակ, հաղորդում է Հայպետհիդրոմետը։
Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 5–6–ն աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով։
Երևանում չորեքշաբթի ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +16...+18, հետագա երեք օրերի ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +18...+20–ի, կիրակի կնվազի մինչև +15...+17։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում