ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բժիշկները դեղորայքային քնի վիճակի մեջ են մտցրել Կիևյան կամրջից իրեն ցած նետած աղջկան: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, օգոստոսի 7-ին առավոտյան մոտ 24 տարեկան աղջիկ ցած է նետվել Կիևյան կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ աղջիկը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Նա հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։
Загружается новость ...
"Право"
«Աղջիկը գտնվում է դեղորայքային քնի մեջ և միացված է արհեստական շնչառության սարքին, նա ստանում է բազմապրոֆիլային բուժում», - պատմեց Գրիգորյանը:
Ըստ նրա, աղջկա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր, սակայն բժիշկները դեռ չեն կարողանում որևէ կանխատեսումներ անել:-0-