Կարեն Կարապետյանի բիզնեսներից մեկը հարվածի տակ է. դրանից կարող է շահել բնակչությունը. թերթ

18.07.2018, 13:27
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է:
Կարեն Կարապետյանի բիզնեսներից մեկը հարվածի տակ է. դրանից կարող է շահել բնակչությունը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին փաստացի պատկանող բիզնեսներից մեկը հարվածի տակ է: Խոսքը գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «էյ Ի Ջի սերվիս» ընկերության մասին է, որից այդ լիազորությունները կառավարությունը պատրաստվում է վերցնել՝ տալով ԱԻՆ-ին, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթին ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղա­կալ Վոլոդյա Հովսեփյանը տեղեկացրել է, որ արդեն մշակվել է համապատասխան առաջարկությունների փա­թեթը: Եվ հիմա, եթե պետությանը տրվեն ներտնային սպասարկման լիազորությունները, ծառայության դիմաց վարձավճարը կարող է նվազել:

«Ըստ նախնական հաշվարկների՝ շուրջ 20 տոկոսով կնվազի ծառայության սակագինը, հաշվի առնելով նաև այն, որ ՊՈԱԿ-ը շահույթ հետապնդող կառույց չէ», – նշում է թերթը:

Ինչ վերաբերում է «էյ Ի Ջի սերվիրս» ընկերության աշխատակիցների հետագա ճակատագրին, Հովսեփյանը շտապել է հանգստաց­նել. «Եթե մեզ տրվի այդ գործառույթների իրականացումը, ապա մենք խիստ կարիք կունենանք աշխատող­ների»:–0–