583.21
6.72
493.66
+17
Եղանակը Երևանում
Հայ

Կառավարությունն ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը. թերթ

11:15
04 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կառավարությունում բավական ինտենսիվ քննարկվում է ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային օր սահմանել հունվարի 3-5-ը:, գրում է «Փաստ» թերթը:

Հիշեցնենք, որ ներկայումս գործող օրենքով ոչ աշխատանքային են համարվում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ից 5-ը (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն): Նույն օրենքով Սուրբ ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող օրը՝ հունվարի 7-ը ևս ոչ աշխատանքային է, որպես Հիշատակի օր: Ի դեպ, սա հինգ տաղավար տոներից միակն է, որի հաջորդ օրը օրենքով սահմանված է որպես Հիշատակի օր:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ նմանօրինակ մի նախագիծ էր առաջարկել, որը, սակայն, պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել և չէր մտել լիագումար նիստերի օրակարգ։ 

Իշխանափոխությունից հետո այս թեման նորից ակտիվացավ, սակայն նախագծին այդպես էլ ընթացք չտրվեց: 

«Հիմա պատկերն այլ է, և կարծես իշխանությունները հետևողականորեն ցանկանում են առաջ տանել այս գաղափարը, որը ժամանակին հասարակության բուռն քննադատությանն արժանացավ։ Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա Ամանորին ու Սուրբ ծննդյան տոներին հանգստանանք ընդամենը 4 օր։ Դեռևս պարզ չէ՝ հունվարի 7-ն էլ են դարձնելո՞ւ աշխատանքային, ինչպես մյուս տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիների դեպքում, թե՞ ոչ»,-գրում է թերթը։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:05
08 Սեպտեմբերի 2021
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը
19:37
07 Սեպտեմբերի 2021
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
«Ժամանակը չի սպասում մինչև մենք ափսոսենք, ո՞վ չի սխալվում». Նազիկ Ավդալյանի նոր լուսանկար է հրապարակել.ՖՈՏՈ
10:15
07 Սեպտեմբերի 2021
«Մեր կյանքի իրադարձությունների սխալ մեկնաբանություններն են մեզ դարձնում անհանգիստ». Մանո Գրիգորյան (ՖՈՏՈ)
Դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories-ում․ՖՈՏՈ
17:37
06 Սեպտեմբերի 2021
Կոճապղպեղի զարմանահրաշ հատկությունները
Կոճապղպեղը շատ մշակույթներում և հատկապես Ասիայում իրավամբ համարվում է բուժիչ բույս։ Ներկայացնում ենք այս բույսի զարմանահրաշ հատկությունները
11:37
06 Սեպտեմբերի 2021
Պահածոյացված միրգ. օգու՞տ, թե՞ վնաս
Աշնանն ու ձմռանը խանութներում դժվար է գտնել թարմ միրգ։ Այդ պատճառով ոմանց մոտ հարց է առաջանում` արդյոք հնարավո՞ր է թարմ միրգը փոխարինել պահածոյացված մրգով
10:33
06 Սեպտեմբերի 2021
9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
Ներկայացնում ենք 9 ամենաօգտակար մթերքը առողջ մաշկ ունենալու համար
10:25
03 Սեպտեմբերի 2021
Առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար. պարզաբանում են բժիշկները
Բժիշկները պարզաբանում են, թե արդյոք առավոտյան սուրճը վտանգավո՞ր է առողջության համար

15:57
02 Սեպտեմբերի 2021
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
21:25
01 Սեպտեմբերի 2021
Գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը շաբաթական մեկ անգամ մուտացիայի է ենթարկվում
14:54
01 Սեպտեմբերի 2021
«Բալես դու պապա չունես `մեռել ա».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ (ՖՈՏՈ)
«Բալես դու պապա չունես `մեռել ա, ու սա սեպտեմբերի պայծառ 1–ն է».դերասանուհի Նաիրա Մովսիսյանի գրառումը` դստեր առաջին դասարան հաճախելու կապակցությամբ.ՖՈՏՈ
21:25
31 Օգոստոսի 2021
«Որքան գեղեցիկ եք Քսենիա և Էրիկ». Քսենիա Բորոդինան հայ ընտրյալ ունի (ՖՈՏՈ)
«Անելու եմ այն, ինչ ցանկանում եմ, ապրելու եմ այնպես, ինչպես հարկավոր եմ համարում». Քսենիա Բորոդինան` ամուսնալուծության և հայ ընտրյալի մասին.ՖՈՏՈ
14:27
31 Օգոստոսի 2021
«Շնորհավոր ծնունդդ ուժեղ մարդ՝ իմ մարդ։ Լավ յու, կյանքիկս». Սոնա Եսայանի թանկարժեք անակնկալն ու շնորհավորանքը Գրիգին (ՖՈՏՈ)
«Շնորհավոր ծնունդդ ուժեղ մարդ՝ իմ մարդ։ Լավ յու, կյանքիկս». Սոնա Եսայանի  թանկարժեք անակնկալն ու շնորհավորանքը Գրիգին.ՖՈՏՈ