423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ճարպն այրող վեց մթերք

17:11
15 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թեթև ուտեստները կօգնեն ոչ միայն ազատվել քաղցի զգացումից, այլև վերահսկել սեփական քաշը։ 

Ներկայացնում ենք վեց մթերք, որոնք օգնում են այրել ճարպը, գրում է kp.ru–ն։

1. Թարմ կաղամբ

капуста

Թարմ կաղամբը հարուստ է А և С վիտամիններով, կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, յոդով և այլ հանքանյութերով։ Կաղամբի կանոնավոր օգտագործումը նպաստում է իմունիտետի, անոթների ամրապնդմանը, լավացնում է շնչառական, ոսկրային, մարսողական համակարգերի աշխատանքը։ Կաղամբն այնպիսի մթերք է, որը մարսելու համար օրգանիզմը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում։ 

2. Հավի արգանակ լապշայով

Куриный бульон с лапшой

«Մարդիկ, ովքեր հիմնական ուտեստից առաջ ուտում են արգանակ կամ թեթև բանջարեղենային ապուր, արդյունքում ավելի քիչ կալորիա են կլանում։ Ապուրում ավելացված արգանակը ստեղծում է հագեցածության զգացում, այնպես որ դուք չեք ցանկանա չափից շատ ուտել», – գրում է դիետոլոգ Ռանիա Բատայնեն, ով «Դիետա 1:1:1» գրքի հեղինակն է։ Փենսիլվանիայի համալսարանում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր ուտելուց առաջ արգանակ են խմում, 20%–ով նվազեցնում են օրական կալորիաների օգտագործման մակարդակը։ Բացի այդ, հավի ապուրը սպիտակուցի, ճարպաթթուների, В վիտամինի, երկաթի, կալցիումի, պղնձի, մագնիումի, սելենի հիանալի աղբյուր է։ Հավի արգանակն ակտիվորեն մասնակցում է նյութափոխանակության կարգավորման գործընթացին, օգնում է կարգավորել նյարդային համակարգի գործունեությունը։ 

3. Սուրճ

черный кофе

Աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկը` սուրճը, պարունակում է հակաօքսիդանտներ և քլորոգեն թթուներ, որոնք նվազեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, արտադրում են ավելի շատ ստամոքսահյութ, վերահսկում են մարսողության գործընթացը։ Քվինսլենդում գիտնականներն անցկացրել են գիտափորձ, որի մասնակիցները բաժանվել են երեք խմբի։ Առաջինը նախաճաշից առաջ խմել է մեկ բաժակ սովորական աղացած սուրճ, երկրորդը` առանց կոֆեինի սուրճ, երրորդը` կոֆեինի դեղահաբ է ընդունել։ Կամավորները տառապել են չափից մեծ ախորժակով, հակված են եղել չափից շատ ուտելուն։ Որոշ ժամանակ անց գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մոտ նկատվել է ախորժակի նվազում, իսկ դա ապացուցում է, որ այստեղ կարևոր է ոչ միայն կոֆեինը, այլ նաև հատուկ ֆերմենտները, որոնք առկա են սուրճի բնական հատիկներում։ 

4. Գազար և բանջարեղենի այլ տեսակներ

овощи

Դդմի, բրոկոլիի, բողկի, բուլղարական պղպեղի, կանաչ ոլոռի, գազարի, նեխուրի, սպանախի և կաղամբի ամենօրյա օգտագործումը լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Թվարկած բոլոր մթերքները հարուստ են բջջանյութով։ Բանջարեղենի այս տեսակները դրական են ազդում նաև նյութափոխանակության վրա և մաքրում են օրգանիզմը վնասակար նյութերից։ Բանջարեղենի այս տեսակների շնորհիվ դուք այլևս չեք զգա քաղց։ 

5. Ցիտրուսայիններ. թուրինջ, նարինջ, մանդարին

цитрус, апельсин, лимон, грейпфрут, лайм, фрукты

Ցիտրուսայինները վերահսկում են ինսուլինի մակարդակը օրգանիզմում։ Ուսումնասիրություններն ապացուցել են, որ թուրինջն ունի ճարպ այրող հատկություն, այն նաև ակտիվացնում է լյարդի աշխատանքը։ Ցիտրուսայինները մաքրում են օրգանիզմը թունավոր նյութերից և ամրապնդում են իմունիտետը։ 

6. Ձիթապտուղ և ձիթապտղի ձեթ

оливки, оливковое масло

Օրական ուտելով ընդամենը 12 ձիթապտուղ` դուք կկարողանաք վերահսկել ձեր քաշը։ Ձիթապտուղը վիտամինների, սպիտակուցի հիանալի աղբյուր է, այն լավացնում է ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Ուտելով մի քանի ձիթապտուղ կամ խմելով մեկ գդալ ձիթապտղի ձեթ` դուք կկարողանաք մաքրել աղիներն ու կարգավորել աղի և ճարպերի յուրացման գործընթացը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով