ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկասկած, մենք բոլորս սիրում ենք նվերներ ստանալ: Սակայն ավելի մեծ հաճույք է պատճառում նվերներ պատրաստել մտերիմների և հարազատների համար` տեսնելով նրանց անկեղծ ժպիտն ու երջանիկ աչքերը: Նվերների փաթեթավորումը նույնպես շատ կարևոր է, քանի որ դրա ձևավորումն ավելի տոնական տեսք ունի և խոսում է ուշադրության մասին:
Նվերի փաթեթավորումն արվեստ է, այդ իսկ պատճառով «Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողների համար պատրաստել է ֆոտոուղեցույց, որը կօգնի արագ և առանց բարդությունների փաթեթավորել ամանորյա նվերը սեփական ձեռքերով:
Նվերը փաթեթավորելու համար ձեզ պետք կլինեն` մկրատ, կպչուն ժապավեն, նվերի փաթեթավորման թուղթ, ժապավեններ և այլ դեկորատիվ տարրեր: Եվ այսպես, անցնենք գործի`
Քայլ 1: Կտրեք թղթի անհրաժեշտ չափը: Փռեք այն սեղանին` դիմերեսով դեպի դուրս և նրա վրա դրեք ձեր նվերի տուփը:
Քայլ 2: Փաթեթավորման թղթի մի մասն 8-9 սմ-ով ամրացրեք թուփի վրա կպչուն ժապավենով:
Քայլ 3: Ծալեք թղթի երկրորդ ծայրը և դրանով ծածկեք տուփը` ծայրերն ամրացնելով կպչուն ժապավենով:
Քայլ 4: Անցեք կողային ծայրերին: Զգուշորեն պտտեք թուղթը տուփի ծայրերին, ինչպես ցուցադրված է լուսանկարի վրա: Ամրացրեք ծայրերը ժապավենով:
Քայլ 5: Անցեք ձևավորմանն ու դեկորատիվ տարրերին: Վերցրեք ժապավեն, որը համապատասխանում է թղթի գույնին, կապեք նվերը գեղեցիկ ձևով:
Ահա այսպիսի վառ և տոնական տուփ ստացվեց մեզ մոտ: Ցանկանում ենք ձեզ ստեղծագործական հաջողություններ և հաճույք նվերի փաթեթավորման ընթացքից: -0-