420.75
4.19
394.07
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես ձուկը ջրում. սկսնակ լողորդներին հետաքրքրող 6 հարցեր

15:18
01 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հատուկ այն մարդկանց համար, ովքեր շատ են ցանկանում սովորել լողալ և զգալ իրենց ինչպես ձուկը ջրում «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ընտրել է ամենատարածված հարցերը, որոնք սկսնակ լողորդները հաճախ տալիս են լողի մարզիչներին։ 

Լողա՞լ, թե՞ չլողալ

Плавание

Ամառվա տապին բոլոր մարդիկ ձգտում են մոտ լինել ջրին։ Շատերը փորձում են հանգստանալ ծովի, լճի ափին կամ գոնե լողալ մոտակա ջրամբարում, իսկ ոմանք էլ նախընտրում են այցելել լողավազան։ Մարդկանց պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի. նրանք, ովքեր կարողանում են լողալ և նրանք, ովքեր չեն կարողանում։

Ո՞ր տարիքից կարելի է սովորել լողալ

Плавание

Երեխաներին ավելի լավ է լողալ սովորեցնել 5–6 տարեկանում, քանի որ այդ տարիքում նրանց ավելի հեշտ է բացատրել` ինչ պետք է անել։ 5 տարեկանից ցածր երեխային ավելի դժվար է սովորեցնել լողալ, քանի որ նա ջրում շեղվում է ու տարվում խաղով։ Սակայն վաղ տարիքում երեխաներին լողալու համար որևէ հակացուցումներ չկան։

Իսկ ի՞նչ կարող են անել մեծահասակները

Плавание

Ցանկացած տարիքում կարելի է սովորել լողալ։ Խնդիրը միայն այն է, որ մեծահասակների մոտ կա վախի զգացում, այդ պատճառով լողալ սովորելիս կարևոր է հաղթահարել այդ վախը։ Եթե ձեր կողքին կա մարզիչ, որին դուք վստահում եք և լսում նրա ցուցումները, ապա սովորելու պրոցեսը կընթանա սահուն և ձեզնից մեծ ջանքեր չի պահանջի։

Կա՞ն, արդյոք, հակացուցումներ, որոնց պատճառով մարդկանց չի կարելի զբաղվել լողով

Ցավոք, կան. ալերգիա, աչքերի հիվանդություն, պսորիազ, սրտի որոշ հիվանդություններ, հիպերտոնիա, մաշկային հիվանդություններ, էպիլեպսիա և այլն։ Այս հիվանդություններով տառապող մարդիկ պետք է խորհրդակցեն բժշկի հետ և ստանան տեղեկանք այն մասին, որ նրանց թույլատրվում է զբաղվել լողով։ 

Ճի՞շտ է, արդյոք, որ լողի միջոցով, կարելի է ազատվել որոշ հիվանդություններից 

Плавание

Ճիշտ է։ Լողը նպաստում է առողջության լավացմանը և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը, մկանների դիստրոֆիան, սկոլիոզը, մանկական ուղեղային կաթվածը, ասթման։ Լողն արդյունավետ վերականգնողական միջոց է տարատեսակ վնասվածքների դեպքում։

Անվտա՞նգ է լողալ հանրային լողավազաններում

Плавание

Երևանյան լողավազանների վիճակը նորմալ է։ Նրանց մեծ մասը մասնավոր է, այդ պատճառով դրանց սեփականատերերը շատ ուշադիր են վերաբերվում լողավազանների վիճակին։ Ջուրը շուրջօրյա ֆիլտրվում է, լողավազանները համալրված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, անցկացվում են ջրի որակի լաբորատոր ստուգումներ։

Ստուգվու՞մ են, արդյոք, լողավազանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից 

Плавание

Մասնավոր լողավազանների սեփականատերերը պարտադիր պայմանագիր են կնքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ լաբորատորիայում ջրի ամենօրյա ստուգման մասին։ Անալիզի արդյունքներից կախված` իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի ջրի որակը համապատասխանի նորմերին։ Բացի այդ, ժամանակակից լողավազանների ջուրը քլոր չի պարունակում, որից շատ լողորդների մոտ առաջանում է ալերգիա։ Քլորի փոխարեն ավելացնում են հատուկ հաբեր` ջուրը մաքրելու համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:00
18 Ապրիլի 2024
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը
21:15
12 Ապրիլի 2024
Եթե ուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամում կավթածն ախտորոշվում է, ապա պացիենտը կարող է օգտվել պետական ծրագրից․ ԱՆ
ԱՆ–ից նշում են, թե որ դեպքում է հնարավոր օգտվել պետական ծրագրից ուղեղի իշեմիկ կաթվածի ժամանակ
10:47
11 Ապրիլի 2024
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Արեգակի խավարման ցնցող լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
19:37
09 Ապրիլի 2024
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
11:31
09 Ապրիլի 2024
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է ինքնաթիռի պատուհանից Արեգակի ամբողջական խավարման տեսանյութը․ ՎԻԴԵՈ
12:45
08 Ապրիլի 2024
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Արցախի նախկին պետնախարար, հասարակական–քաղաքական գործիչ, բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝  իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար
10:28
01 Ապրիլի 2024
Ապրիլի 1. խենթ կատակներ ձեր մտերիմների «գլխին խաղալու համար»
Ներկայացնում ենք 10 օրիգինալ/յուրահատուկ կատակներ, որոնք ձեր ծանոթները դեռ երկար կհիշեն:
19:37
28 Մարտի 2024
Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը․ պարզաբանում են Արարատյան Հայրապետական թեմից
Արարատյան Հայրապետական թեմից պարզաբանում են՝ արդյոք Զատիկը «կտրու՞մ է» հանգուցյալի քառասունքը
21:15
27 Մարտի 2024
Ապրիլի 3–ից Samsung Pay–ում «Мир» քարտերի կցումն ու օգտագործումը հասանելի չի լինի
Ավելի վաղ կցված «Мир» քարտերը կհեռացվեն հավելվածից
19:37
27 Մարտի 2024
Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները
Զատկական սեղանին կարևոր են կարմիր ներկված հավկիթները
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել