417.4
4.02
393.4
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Իմ քայլը դեպի առողջ կյանք». Հայաստանի մարզերում փորձնական ծրագիրը կօգնի հիվանդությունների դեմ պայքարում

18:04
20 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Փորձնական ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում բացահայտվել են ընտանեկան բժիշկի առավելությունները` հիվանդություննների կանխարգելման առումով: Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Պետրոսյանը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային ինստիտուտը փետրվարի 22-ից մարտի 8-ն Արարատի մարզում, մարտի 1-ից 8-ը` Արմավիրի մարզում «Իմ քայլը դեպի առողջ կյանք» փորձնական ծրագրի շրջանակում անցկացրել է առողջության դիտարկում 3762 քաղաքացինների շրջանում:

«Ծրագրի շրջանակում, որին մասնակցել են երկու մարզերի ընտանեկան բժշկները, քաղաքացիների մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդությունների վտանգ, ինչպես նաև զարգացման տարբեր մակարդակներում գտնվող հիվանդություններ: Ծրագրի առանձնաահատկությունն այն է, որ բժիշկներն այցելում են տներ և ստուգում են ընտանիքի բոլոր անդամներին: Ծրագրի առաջին ամսվա ստացած արդյունքները ապացուցում են, որ ընտանեկան բժիշկի ինստիտուտը մի շարք առավելություններ ունի ռիսկերի գնահատման և բազմաթիվ հիվանությունների կանխարգելման համար», - ասաց Պետրոսյանը:

Ըստ փորձագետի, 3762 զննումների արդյունքներով, 963-ի մոտ հայտնաբերվել են քրոնիկ անոթային հիվանդություններ (որոշների մոտ խորացած վիճակում), 954 մոտ` հիպերտոնիա, 319-ի մոտ` գլյուկոզայի բարձր մակարդակ, որոշ դեպքերում անգամ շաքարախտ:

Ընդ որում, հիվադներից շատերը համարում էին իրենց առողջ և ոչ մի բողոք չունեին, սակայն նրանցից որոշների մոտ հատնաբերվել են հիվանդությունների առկայության բոլոր երեք ցուցանիշները»,- ասաց նա:

Ըստ Պետրոսյանի, ընտանեկան թերապևտի առանձնահատկոթյունն այն է, որ բազմաթիվ քաղաքացիններ հրաժարվում են այցելել բժշկական հաստատությոններ, պատճառաբանելով դա կամ ֆինանսների պակասությամբ, կամ բժշկներից վախի, կամ հիվանդության հայտնաբերմամբ:

«Ընտանեկան բժիշկները, մասնավորապես գյուղական համայնքներում, ծանոթ են բոլորի հետ: Նրանց ավելի հեշտ է կապ պահել բնակչության հետ և կատարել անձնական վերահսկողություն` պարբերաբար այցելելով ընտանիքներին: Այդ դեպքում գյուղական հաայնքները առավելություն ունեն քաղաքային համայնքների համեմատ, քանի որ գյուղերում կոմպակտ ապրելակերպը հնարավոթյուն է ընձեռում ավելի արդյունավետ իրականացնել նման դիտարկումը, քան մեծ բնակչություն ունեցող քաղաքներում», - բացատրեց նա:

Փորձագետը քայլեր է ներկայացրել ընտանեկան բժիշկի ինստիտուտի զարգացման համար նաև խոշոր բնակավայրերում, հերթապահ բժիշկների լրացուցիչ ֆինանսավորմամբ կամ նոր դրույքների ստեղծմամբ:

Ինչպես նշեց Պետրոսյանը, ծրագիրն աստիճանաբար կգործարկվի Հայաստանի այլ մարզերում, ինչից հետո ծրագրի մեջ կներառվի նաև Երևանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
04 Օգոստոսի 2023
Սպիտակուցային դիետա. օգուտ և վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
16:07
03 Օգոստոսի 2023
Երջանկության հորմոն. ի՞նչ ուտել լավ տրամադրություն ունենալու համար
Շատերը լսել են, որ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է երջանկության հորմոն սերոտոնինը: Բայց հաճախ չգիտենք էլ, թե որքան սերոտոնին կարող է արտադրել մեր օրգանիզմը
15:16
03 Օգոստոսի 2023
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
Հրապարակվել են 5 ամենաարագ և էժան Android սմարթֆոնները
15:37
31 Հուլիսի 2023
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
Միխայիլ Գալուստյանը դադարել է շփվել Խարլամովի հետ ու նշել է պատճառը
14:11
28 Հուլիսի 2023
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
Գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն  թեթև զգալ ամառային շոգ օրերին
21:15
27 Հուլիսի 2023
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
14:59
27 Հուլիսի 2023
Դիետոլոգները նշել են բանջարեղենի լավագույն տեսակները քաշի նվազեցման համար
Դիետոլոգները թվարկել են բանջարեղենի այն տեսակները, որոնք առավել արդյունավետ են քաշի նվազեցման համար
21:15
24 Հուլիսի 2023
Մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել. նյարդաբան
Նյարդաբանը նշել է, որ մշտական հոգնածությունը կարող է կարևոր վիտամինի դեֆիցիտի նշան լինել
19:37
21 Հուլիսի 2023
Ունե՞ք բարձր զարկերակային ճնշում, օգտագործեք այս տասը սննդամթերքը
Հիպերտոնիան կամ բարձր զարկերակային ճնշումը ամենատարածված սրտանոթային հիվանդություններից է
09:53
21 Հուլիսի 2023
Վնա՞ս, թե՞ օգուտ. դիետոլոգը պարզաբանել է հայտնի աղցանի օգտակարության մասին միֆերը
Դիետոլոգը պարզաբանել է ամառային ամենատարածված` լոլիկով և վարունգով աղցանի օգտակարության մասին միֆերը
21:15
18 Հուլիսի 2023
Հայտնի ցավազրկողն ավելացնում է սրտային անբավարարության զարգացման ռիսկը ու կարող է հանգեցնել մահվան
Գիտնականները գնահատել են հայտնի ցավազրկողի ազդեցությունը սրտի վրա
19:37
12 Հուլիսի 2023
Այս 6 կարևոր մթերքների ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների. գիտնականներ
Կանադացի հետազոտողները պարզել են, որ անոթների և սրտի առողջությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ մթերքներ են մարդիկ օգտագործում կանոնավոր կերպով