Ի հիշատակ Ազնավուրի. շանսոնյեի մահից անցել է մեկ տարի (ՎԻԴԵՈ)

01.10.2019, 11:08
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:
Ի հիշատակ Ազնավուրի. շանսոնյեի մահից անցել է մեկ տարի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը՝ 94 տարեկան հասակում։ Մեկ տարի անց «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հիշեցնում է իր ընթերցողներին լեգենդար շանսոնյեի վերջին նախաձեռնության` «Ազնավուր» կենտրոնի մասին, որը կհիմնվի Հայաստանում:

Կենտրոնի մի մասը նվիրված կլինի Ազնավուրի ստեղծագործությանը, սակայն այն ավելի ինտերակտիվ կներկայացվի, քան սովորական թանգարանում: Կենտրոնի հյուրերին կդիմավորի Ազնավուրի ձայնը, որը կներկայացնի Ազնվուրի կյանքի ամենակարևոր փուլերը` սկսաց նրա ծնողների արտագաղթից մինչև բեմում ունեցած հաղթանակները: Կենտրոնը կլինի նաև կրթության և մշակույթի փոխանակման հարթակ:-0-