526.2
7.42
476.76
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

10:12
14 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով:

Գրիպի հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ (պոլիկլինիկա կամ առողջության կենտրոն):

Պարտադիր պետք է դիմել բժշկի, եթե երեխայի մոտ առկա է ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, հազ, հարբուխ, կոկորդի ցավ, գլխացավ, մկանացավ, փորլուծություն և փսխում։

Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),  կարևոր է հսկել մարմնի ջերմաստիճանը և ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաև այլ դեղեր)։

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ երեխային չի կարելի տալ ասպիրին և ասկոֆեն։

Անհրաժեշտ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում, պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը: 

Երեխային անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել հիվանդանոց, եթե նշված գրիպի հիմնական նշաններին ավելանում են քնկոտ կամ անգիտակից վիճակ, երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել, շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց, երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո, առկա են ցնցումներ, հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ, երեխան անսովոր գերգրգռված է, առկա է ծանր ջրազրկում, երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է, երեխան ունի որևէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:07
16 Հոկտեմբերի 2019
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը
Քորթնի Քարդաշյանը դարձել է նենգ դայակի զոհը:
14:25
15 Հոկտեմբերի 2019
«Գյումրիի էֆեկտը» Հայաստանի բոլոր քաղաքներում. Վանաձորը շքեղ նվեր է ստացել (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է բոլորին միասին տոնել Վանաձորի օրը:
12:52
15 Հոկտեմբերի 2019
Բա որ այս ձմեռն էլ տաք լինի՞. Գագիկ Սուրենյանը հռետորական հարց է տալիս
Օդի ջերմաստիճանը 15-16-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
21:00
14 Հոկտեմբերի 2019
Քանյե Ուեսթը քրիստոնյա է դարձել
Քանյե Ուեսթը հայտնել է, որ քրիստոնեություն է ընդունել
17:15
14 Հոկտեմբերի 2019
«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջությամբ միակողմանի կերպով լուծարել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքած պայմանագրերը:
12:51
14 Հոկտեմբերի 2019
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում
The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում:
11:38
14 Հոկտեմբերի 2019
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ (ՎԻԴԵՈ)
4 մետրանոց պիթոնն ամբողջությամբ կուլ է տվել աքաղաղին գյուղացու աչքի առաջ:
21:15
13 Հոկտեմբերի 2019
Դարչինով սուրճի 2 անսպասելի և չափազանց օգտակար հատկությունները
Օրական խորհուրդ է տրվում օգտագործել մեկ գրամ դարչին:
19:29
13 Հոկտեմբերի 2019
Խոլեստերին` բարեկա՞մ, թե՞ թշնամի
Տարածված կարծիքին ի հակառակ` խոլեստերինը բոլորովին էլ տոքսին չէ, և ոչ էլ վնասակար նյութ:
16:47
13 Հոկտեմբերի 2019
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել
Գիտնականները ճաղատության դեմ պայքարի հատուկ սարք են ստեղծել:
13:59
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանում այնքան ոգեշնչող հանդիպումներ են եղել. Քարդաշյանը պատմել է նախագահի հետ ունեցած հանդիպման մասին (ՖՈՏՈ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է տպավորություններով կիսվել Հայաստան կատարած այցի մասին:
21:15
12 Հոկտեմբերի 2019
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են
Քանի՞ ժամ պետք է երեխաներն անցկացնեն ինտերնետում. գիտնականները պարզաբանում են: