ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Քեթրին ՄաքՖին միացել է «International Animal Rescue» կազմակերպությանը Հայաստանում անազատության մեջ գտնվով 50 գորշ արջերի փրկելու համար: ՄաքՖին կոչ է անում իր երկրպագուներին ակտիվ մասնակցություն ունենալ կենդանիների փրկության գործում:
Загружается новость ... "Лево"
Ըստ նրա, արջերին պահում են անազատության մեջ, նրանք տառապում են սովից և օգնության կարիք ունեն: ՄաքՖին կոչ է անում գումար նվիրաբերել` ով որքան կարող է:
ՄաքՖին, ով չունի հայկական արմատներ, պսակադրվել է հայտնի պրոդյուսեր և երգահան Դևիդ Ֆոսթերի հետ Լոնդոնում գտնվող Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում:-0-