Հղի Ամալ Քլունին ամուսնու հետ մասնակցել է Լոնդոնում կազմակերպված The White Helmets ֆիլմի պրեմիերային (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

10.01.2017, 19:32
Գրեթե ողջ տարվա ընթացքում լրագրողները կանխատեսում էին, որ աստղային ամենագեղեցիկ զույգերից մեկը` Ջորջ ու Ամալ Քլունիները շուտով կբաժանվեն։
Հղի Ամալ Քլունին ամուսնու հետ մասնակցել է Լոնդոնում կազմակերպված The White Helmets ֆիլմի պրեմիերային (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գրեթե ողջ տարվա ընթացքում լրագրողները կանխատեսում էին, որ աստղային ամենագեղեցիկ զույգերից մեկը` Ջորջ ու Ամալ Քլունիները շուտով կբաժանվեն։

Պատճառն այն է, որ աստղը կատեգորիկ կերպով հրաժարվում էր երեխա ունենալ։ Սակայն, դերասանը, կարծես, համաձայնվել է կնոջ հորդորներին։ Հունվարի սկզբին համաշխարհային ԶԼՄ–ները հայտնեցին Ամալի հղիության լուրը։ Ընդ որում, ինչպես նշում է Daily Star հրատարակությունը, զույգը երկվորյակ է սպասում, գրում է Elle–ը։

 - рис.1
 
Աստղային ամուսինները դեռ չեն մեկնաբանում ԶԼՄ–ներում հայտնված տեղեկությունը, սակայն զույգի վերջին լուսանկարն ինքնին խոսուն է։ Լոնդոնում The White Helmets ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ամալի լայն զգեստն անգամ չէր թաքցնում գեղեցկուհու նկատելիորեն կլորիկ փորիկը։

 - рис.2

Սակայն, դատելով լուսանկարից, լրագրողները սխալվել են հղիության ժամկետի հարցում։ Պորտալի հաղորդմամբ, զույգը պետք է ծնող դառնար արդեն մարտին, սակայն Ամալի ոչ մեծ փորիկը վկայում է այն մասին, որ հղիության ժամկետն այդքան էլ մեծ չէ։

Չնայած ամուսինների լռությանը, արդեն պարզ է, որ շուտով Հոլիվուդում ևս մի երջանիկ զույգ ծնող կդառնա։–0–