ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Матч ТВ» ռուսական հեռուստաալիքով շուտով նոր նախագիծ կսկսվի` Հայաստանի ֆուտբոլի հավաքանի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ, Instagram–ի իր էջում հայտնել է ռւսաստանաբնակ հայտնի շուոմեն Գարիկ Մարտիրոսյանը։
«Շուտով Հենրիխը Матч ТВ–ում։ Ի՞նչ եք կարծում`ի՞նչ ծրագրի մասին է խոսքը», – գրել է նա։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2016 ամռանը չորս տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ուր տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ հանդես էր գալիս 2013 թվականից։ Տրանսֆերի գումարը կազմել է 42 մլն եվրո։ –0–