430.54
7.67
408.56
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են ատամների էմալի համար ամենավնասակար ըմպելիքները

16:07
19 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Բեռնի համալսարանի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտությունների արդյունքները, որոնց մասին հաղորդում է Tages Anzeiger հրատարակությունը։

Հրատարակության տվյալներով, գիտնականները որոշ ըմպելիքների օգտագործումը կապում են ատամի էմալի վնասման բարձր ռիսկի հետ։ Այդ ըմպելիքներից են կարկադե թեյը, ալկոհոլն ու ցածր կալորիականություն ունեցող տարատեսակ գազավորված ըմպելիքները, գրում է medikforum–ը։

«Առաջին հայացքից անվնաս ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել մարդու ատամի էմալի ամբողջականության լուրջ խախտումների, ընդհուպ մինչև ամբողջական քայքայման», – նշում են գիտնականները։

Ատամի էմալի նկատմամբ ամենաագրեսիվ ըմպելիքը կարկադե թեյն է, որի բարձր թթվայնությունն ազդում է ատամի էմալի վրա ինչպես ժանգը հնամաշ երկաթի վրա։ Ինչ վերաբերում է ցածր կալորիականությամբ գազավորված ըմպելիքներին, ապա, գիտնականների խոսքերով, դրանք վնասակար են, քանի որ պարունակում են չափից շատ կիտրոնաթթու և ասկորբինաթթու, որոնք օգտագործվում են գազավորված ըմպելիքներում որպես կայունացուցիչներ։

Գիտնականներն ատամի էմալի համար նշված ըմպելիքների վնասի մասին եզրահանգմանն եկել են` հետազոտելով հեռացված ատամները, որոնք տրամադրվել են ատամնաբուժարանների կողմից։ Այդ ատամների էմալները ենթարկվել են տարբեր ըմպելիքների ազդեցության, ինչի արդյունքում մասնագետները եկել են մի շարք կարևոր եզրակացությունների։

Օրինակ նրանք պարզել են, որ գինին քայքայիչ ազդեցություն չի գործում ատամի էմալի վրա, քանի որ, ըստ գիտնականների, պարունակում է հակաօքսիդանտներ` պոլիֆենոլներ։ Պարզվել է նաև, որ ատամի էմալի համար պակաս վնասակար են էներգետիկ ըմպելիքները։ 

Խոսելով ամենավնասակար ըմպելիքների մասին` գիտնականները խորհուրդ են տվել էմալի վնասումը կանխելու նպատակով ըմպելիքի մեջ ավելացնել կալցիում, որն ի վիճակի է չեզոքացնել բերանի խոռոչի միջավայրը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
22 Հունիսի 2022
Ծիրանի յուղի օգտակար հատկությունները
Ծիրանը, բացի անուշահամ միրգ լինելուց, օժտված է նաև մի շարք օգտակար և առողջարար հատկություններով
11:26
20 Հունիսի 2022
Վաղը ամառային արևադարձի օրն է
Վաղը՝ հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրն է, երբ դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը
13:15
17 Հունիսի 2022
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում (ՖՈՏՈ)
Քանյե Ուեսթը մեղադրել է Adidas–ին պլագիատում. ՖՈՏՈ
15:22
16 Հունիսի 2022
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
Երեխայի սննդակարգ. 12 մթերք, որոնցից պետք է խուսափել
15:07
15 Հունիսի 2022
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
Վրաստանն այսօրվանից չեղարկում է կորոնավիրուսային սահմանափակումները երկիր մուտք գործելիս
13:14
15 Հունիսի 2022
Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը կժամանի Հայաստան
19:37
14 Հունիսի 2022
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել (ՎԻԴԵՈ)
Խաբուսիկ համբույր. համացանցում «համբուրվող» ձկների գեղեցիկ տեսանյութ է հրապարակվել. ՎԻԴԵՈ
15:50
14 Հունիսի 2022
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել (ՎԻԴԵՈ)
30 000 Ցելսիուս. համացանցում հրաբխային կայծակի ցնցող կադրեր են հրապարակվել. ՎԻԴԵՈ
12:25
13 Հունիսի 2022
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
11:55
13 Հունիսի 2022
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
Պարզ միջոց տան պայմաններում մաշկի գույնը լավացնելու համար
11:37
13 Հունիսի 2022
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել (ՎԻԴԵՈ)
Արտառոց դեպք կենդանաբանական այգում. կապիկը կառչել է այցելուին և չի ցանկացել բաց թողնել. ՎԻԴԵՈ
20:35
10 Հունիսի 2022
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում (ՎԻԴԵՈ)
McDonald's-ի երկրպագուն. ԱՄՆ-ում արջը մեծ ախորժակով բուրգեր է խժռում. ՎԻԴԵՈ